Քննարկվել են ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր
Ուշադրության կենտրոնումԵրևանում դեկտեմբերի 2-ից 5-ը անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջև ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը: