ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս ենթադրող առաջարկներ
ՔաղաքականությունՀՀ ազգային ժողովի երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: Այս մասին ՀՀ ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե որ խմբակցությունից որքան արժողությամբ առաջարկ է արվել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 264.4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն` 94.9 մլրդ դրամ, «Իմ քայլը» խմբակցություն` 8.4 մլրդ դրամ»,-հայտնեց Ջանջուղազյանը:
Խմբակցություններն ու պատգամավորները ԱԺ հանձնաժողովներում ու լիագումար նիստերում քննարկումներից հետո կարող էին առաջարկություններ ներկայացնել2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Արվել է ընդհանուր 160 առաջարկ: