Արա Վարդանյանն այսօր 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Ուշադրության կենտրոնում«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն այսօրվա ընթացքում ազատ կարձակվի, նրա խափանման միջոց կալանքը փոխվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«Դատարանը որոշում է կայացրել գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել Արա Վարդանյանի նկատմամբ, որպես գրավի գումար սահմանելով 10 մլն դրամը», - նշեց փաստաբանը։
Նա նշեց՝ այս պահին պատրաստվում են վճարել գումարը. «Հիմա այդ ընթացքն է, պատրաստվում ենք վճարում կատարել»։