Խայտառակ դեպք Արագածոտնի մարզում. Մուտքը մեծահասակների համար
LifeԱրագածոտնի մարզում տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին երկու ծանր հոդվածներով՝ բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով, այնինչ ուզածն ընդամենը սուրճ է եղել, բայց քանի որ մերժում է ստացել որոշել է «պատժել»:
Ըստ մեղադրանքի՝ Արսենը 27-07-2019թ․ ժամը 12-00-ի սահմաններում մուտք է գործել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող Ս.Ձ.-ի ժամանակավոր կացարան հանդիսացող տնակ և վերջինիս կնոջից պահանջել է սուրճ եփել, մերժում ստանալուց հետո դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան և բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, ապա նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ:
Արսենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջով է ընտրվել գրավը: