Չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ Արցախի հերոս նախագահին կարող են կալանավորել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած  «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ստորագրահավաք են անցկացնում Արմավիրի մարզի քաղաքում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի։

Նախքան ստորագրահավաքը սկսելը հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին:

«1.5 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը չբերեց իր բարիքները եւ գնալով կյանքն ավելի վատացավ: Դրա հետեւանքով այսօր արմավիրցին կրկին բռնել է արտագաղթի ուղին: Այս հեղափոխությունը մեզ բացարձակապես ոչինչ չտվեց, գնալով ավելի խորացան խնդիրները, գնալով ավելի վատացավ իրավիճակը: Այսօր բանը հասել է նրան, որ արդեն վտանգվել է մեր ընտանիքը, խարխլվում է մեր ընտանիքի հիմքերը, մեր ազգային արժեքները, վտանգված է մեր ազգային անվտանգությունը: Այսօր մենք մեր դաշնակիցների հետ օր-օրի վատացնում ենք մեր հարաբերությունները: Մենք այս Հայաստանը չէինք ուզում, մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ Արցախի ազատամարտում հերոսացած տղաներին, գեներալներին, Արցախի հերոս նախագահին    կարող են կալանավորել»,- ասաց երկրորդ նախագահի աջակիցներից մեկը:

 Նրա խոսքով` այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրավական «բեսպրեդել» է իրականացվում. «Այսօր դա միայն Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ: Այն դատական համակարգը, որ տիրում է մեր երկրում, վաղն այսպես շարունակվելու դեպքում խնդիրներ է առաջացնելու մեր, ձեր, բոլորի համար դարձել է զանգովի, պարտադրովի, շրջափակովի եւ այլ ածանցյալներով: Սիրելի հայրենակիցներ, ուրեմն միացեք մեզ, որ ունենանք այն Հայաստանը, որը երազել են այս տղաները»:

Հիշեցնենք, որ «Հաղթանակ»  շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս, Վանաձոր քաղաքներում։

«Եթե բողոքիս լուծում չտան, երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության առաջ» (տեսանյութ) Անցկացվել է հայ-ռուսական միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման աշխատանքային հանդիպում Քննարկվել են ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս ենթադրող առաջարկներ ԱԺ-ն քննարկում է զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Ադրբեջանցիները պնդում են, որ հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ-ից. ինչու ենք շարունակում բանակցել «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն Բողոքի ակցիաներ Կառավարության դիմաց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Սյունիքում թքեցին ժողովրդի կարծիքի վրա եւ համայնքները խոշորացրին. Զոհրաբյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 40-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի
Ամենաընթերցված
Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող...
website by Sargssyan