ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը


Բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է.վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ սահմանապահ դիրքեր (ֆոտո)

Header

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: ՀՀ վարչապետը եւ ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին եւ զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը եւ նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարեւորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը եւ նկատել, որ այն կարող է խթանել նաեւ գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց: 

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին եւ այլ հարցերի:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

 «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ,

Պաշտպանության բանակի հարգելի հրամանատար,

պարոնայք սպաներ, գեներալներ, զինվորներ,

շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մեր շրջայցի նպատակն է պարզել` արդյոք զինվորների կյանքում դրական փոփոխություններ տեղի են ունենում, թե ոչ, եւ՛ երկարաժամկետ, եւ՛ կարճաժամկետ առումով: Այսինքն` կարճաժամկետ առումով ի՞նչ է տեղի ունեցել եւ երկարաժամկետ առումով ինչ պետք է տեղի ունենա: Եվ իհարկե, ամենակարեւոր նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերը տեսնելը, փորձել կարդալ, թե ձեր աչքերում ի՞նչ է գրված: Ուրախ եմ արձանագրել, որ ձեր աչքերի մեջ ես վստահություն եմ տեսնում ձեր սեփական ուժերի նկատմամբ, վստահություն եմ տեսնում մեր հայրենիքի նկատմամբ եւ վստահություն եմ տեսնում մեր ապագայի նկատմամբ:

Իհարկե, ոմանց հայացքի մեջ դա ուժեղ է երեւում, ոմանց հայացքի մեջ թույլ, բայց մեր ընդհանուր նպատակը մեր հավաքական վստահությունն առաջին հերթին միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրս մեր ուժերի նկատմամբ  եւ մեր հավաքական ուժի նկատմամբ բարձրացնելն է: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ դուք մշտապես զգում եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության իշխանությունները ոչ մի վայրկյան չեն մոռանում սահմանը պահող զինվորի մասին:

Վերջերս Պաշտպանության նախարարությունում կոչումներ շնորհելու առիթ ունեինք` արձանագրումը հետեւյալն էր.  այն, ինչ կատարվում է թիկունքում, ցանկացած գործունեություն իմաստ ունի այնքանով, թե ինչքանով է սահմանը պահող մեր զինվորն ամուր: Բինզեսը, քաղաքական գործունեությունը, կապ չունի` ընդդիմադիր թե իշխանական, որեւէ գործունեությունն իմաստավորվում է բացառապես ձեր շնորհիվ, որովհետեւ եթե դուք, մենք, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության զինված ուժերը պինդ կանգնած չլինեն բանակի թիկունքին` մնացած ամեն ինչը կլինի անիմաստ, ամեն ինչը` սկսած սրճարաններից, թատրոններից, կինոներից, ավտոմեքենաներից, տաղավարներից, ժամանցից, բացարձակ ամեն ինչը կլինի անիմաստ:

Եվ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը ձեր մեջ լինի, որովհետեւ երբեմն կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ կանգնած: Դուք այստեղ կանգնած եք մեր ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի կյանքը, գործունեությունը, ամեն օրը եւ ամեն պահը իմաստավորված դարձնելու համար, որովհետեւ եթե դուք այստեղ չլինեք, այնտեղ ոչ մեկ իմաստ չի ունենա ընդհանրապես որեւէ բան անելու: Հետեւաբար, անձամբ ես, մեր կառավարությունը ուզում ենք, որ դուք ամեն րոպե զգաք, թե մենք ինչքան բարձր ենք գնահատում այն ծառայությունը, որ դուք կատարում եք հայրենիքի առաջ:

Հայրենիքը մեր ունեցած ամենաբարձր զգացողությունն է, բայց ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի կոնկրետ ընկալի ինչ է Հայրենիքը, ավելի ճիշտ, ովքեր են Հայրենիքը, ով է Հայրենիքը: Հայրենիքը ձեր ծնողներն են, Հայրենիքը ձեր քույրերն են, ձեր եղբայրներն են, ձեր հարազատներն են, Հայրենիքը ձեր սիրած աղջիկներն են, Հայրենիքը ընկերներն են, Հայրենիքը ձեր պապերն են, Հայրենիքը ձեր սերունդներն են, որոնք դեռ պետք է ծնվեն եւ որոնք պետք է ապրեն ազատ եւ երջանիկ երկրում: Եվ ես հույս ունեմ, որ այդ հոգատարությունը, այդ մտահոգությունը, այդ նպատակը դուք զգում եք:

Այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է: Հենց իմ նշած առաջին պատճառով, որովհետեւ զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որեւէ բան իմաստ չի ունենա:

Պատկերացրեք, ինչ-որ միջավայրում, հնարավոր է բնության մեջ ձեզնից շատերի ընկերները, ծնողները որեւէ մեկի ծննդյան օրն են նշում` հանգիստ, ուրախ, միմյանց անեկդոտներ են պատմում, երգում են, պարում. դա ձեր ծառայության շնորհիվ է, որովհետեւ եթե այդ ծառայությունը չլիներ` այդ ամենը չէր լինի, այդ ամենն իմաստ չէր ունենա եւ այդ ամենի տրամադրությունը չէր լինի ընդհանուր առմամբ: Եվ հիմա մեր նպատակն այն է, որ այս կապը, այս բովանդակությունը դուք զգաք. զգաք սպառազինության մակարդակում, զգաք ձեր հագած կոշիկով, զգաք ձեր հագած շորով, զգաք ձեզ տրամադրվող սննդով, զգաք իրար նկատմամբ ձեր վերաբերմունքով, այստեղ արդեն կառավարության անելիքն ավելի քիչ է, ձեր անելիքն՝ ավելի շատ:

Սա մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է, այդ խնդիրը միայն բանակում չէ, այլ ընդհանրապես մեր երկրում: Ո՞նց ենք մենք իրար վերաբերվում` Հայրենիքը դա է, Հայրենիքն այդտեղից է սկսվում, որովհետեւ այնպես, ինչպես մենք իրար ենք վերաբերվում, նույն կերպ մենք մեր Հայրենիքին ենք վերաբերվում, որովհետեւ Հայրենիքը նաեւ հող է, բայց հողն առանց մարդու Հայրենիք չէ, հողը մարդով է Հայրենիք դառնում: Հետեւաբար, մենք մեր Հայրենիքը սիրում ենք, մեր Հայրենիքին վերաբերվում ենք այնպես, ինչպես մարդուն ենք վերաբերվում:

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
Ամենադիտված