Ձա­խո­ղում­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնել ուրիշ­նե­րի ուսե­րին, ձեռք­բե­րում­նե­րի դափ­նի­նե­րը վերց­նել իր ձեռ­քը

Հայաստանում իշխանության ճյուղերի միջև բալանսը մնում է խախտված, չեն գործում զսպումներն ու հակակշիռները: 

Իշխանության երկու թևերի գործունեությունը, կարծես թե, ստվերվում է գործադիրի կողմից: Ավելին՝ շարունակվում է իշխանության գերկենտրոնացման գործընթացը: 

Խորհրդարանը չունի համապատասխան մասնագիտական որակները, որպեսզի պառլամենտում լուրջ քաղաքական դիսկուրս ծավալվի և մասնագիտական կարծիքներ ձևավորվեն, որի հետ կառավարությունը հաշվի կնստի: 

Մյուս կողմից էլ դատական համակարգին իշխանությունների նախաձեռնությամբ սպասվում է ամբողջական վեթթինգ: 

Միակ դատական մարմինը, որը մնացել է ինքնուրույն, Սահմանադրական դատարանն է, որի հարցերն էլ ցանկանում են լուծել ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխությունների և վերակազմավորման միջոցով: 

Ստացվում է, որ կառավարությունը փորձում է հասնել իշխանության ճյուղերի նկատմամբ տոտալ վերահսկողության: 

Սակայն բևեռացման պրոցեսը տեղի է ունենում ոչ միայն իշխանության թևերի միջև, այլ հենց բուն իշխանության ներսում: 

Առաջին հայացքից թվում էր, թե վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանը իր կուսակցության, իր խորհրդարանական թիմի ներսում և կառավարությունում կձևավորի կայացած գործիչներից կազմված բազա, որպեսզի պատասխանատվությունը ամբողջովին չընկնի իր ուսերին, այլ այն բաշխվի իշխանության թևերի միջև: 

Խոսքը համապատասխան թիմ ստեղծելու մասին է, որի վրա անհրաժեշության դեպքում Փաշինյանը կարող էր հենվել, սակայն Փաշինյանն ընտրեց միանձնյա առաջնորդ լինելու տարբերակը: Առաջնորդ դափնիների, բայց ոչ պատասխանատվության առումով: 

Պատահական չէ, որ ցանկացած խնդիր, լինի գերկարևոր, թե երկրորդական-երրորդական-միլիոներորդական, արժանանում է վարչապետի մեկնաբանությանը: 

Բացի այդ, Փաշինյանը աչքի է ընկնում ֆեյսբուքյան գերակտիվությամբ: Վերջինս փորձում է իր լայվերի, սելֆիների ու գրառումների միջոցով միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել և թույլ չտալ, որ որևէ գործիչ հանկարծ փորձի իրենից խլել առաջինի դերակատարությունը: 

Իսկ այն գործիչները և պաշտոնյաները, որոնք կարող են Փաշինյանի իշխանության համար վտանգ ներկայացնել, միանգամից անվանարկվում են և դառնում են իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախներից մեկը: 

Այս առիթով արժե հիշել, թե ինչպիսի քարոզչական գրոհների ենթարկվեցին ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները, կադաստրի կոմիտեի նախագահը իրենց հրաժարականներից հետո: 

Այսինքն՝ գրեթե ամեն օր ժողովրդավարությունից խոսող վարչապետը, որ որոշ ժամանակ առաջ հայտարարում էր սուպերվարչապետական համակարգի անթույլատրելիության մասին, շատ լավ հարմարվել է սուպերվարչապետի իր կարգավիճակին և մոռացել նախկինում իր ունեցած ելույթները: 

Սակայն բավարար չէ, որ Փաշինյանը իշխանության բոլոր սանձերը կենտրոնացրել է իր ձեռքերում, մի բան էլ ցանկություն ունի ազատվել կառավարությանն ուղղված քննադատությունների և ձախողումների համար պատասխանատվությունից, միևնույն ժամանակ իշխանության ձեռքբերումների դափնիները վերցնել իր ձեռքը:

 Իսկ այդ նպատակով ձախողումների պատասխանատվությունը պետք է դնել ուրիշի ուսերին: Եվ այս համատեքստում պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանը ցանկություն ունի, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը անցում կատարի նախագահական կառավարման համակարգի: 

Դեռևս անցյալ տարի Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. 

«Եթե տեսնենք, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխենք, հանրության մեծ շրջանում համոզմունք կա նորից վերադառնալու նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան։ Եթե դուք դա ուզեք, մենք դա կանենք»:

 Ըստ էության, նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու միջոցով Փաշինյանն իրեն է տեսնելու նախագահի պաշտոնում, երբ կստանձնի արբիտրի դերը ու կկարողանա «սևագործության» պատասխանատվությունն ամբողջովին դնել վարչապետի ուսերին, և եթե վարչապետի դեմ բողոք հասունանա, կփոխի նրան ու այդպես շարունակ, իսկ ինքն անվնաս դուրս կգա բոլոր պրոցեսներից: 

Սակայն վարչապետ Փաշինյանը հաշվի չի առնում, թե արդյոք իր վարկանիշը կդիմանա ժամանակի փորձությանը մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իրականացումը, քանի որ իշխանությունը բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրներ ունի լուծելու, բայց դրա փոխարեն ընկած է պոպուլիստական քայլերի հետևից, որի արդյունքում վարչապետի վարկանիշը շարունակում է անկում գրանցել: 

Այնպես որ, դեռ հանրաքվեն «հորով-մորով» անել է պետք, էլ չենք խոսում ընտրվելու մշուշոտ շանսերի մասին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Եթե բողոքիս լուծում չտան, երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության առաջ» (տեսանյութ) Անցկացվել է հայ-ռուսական միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման աշխատանքային հանդիպում Քննարկվել են ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս ենթադրող առաջարկներ ԱԺ-ն քննարկում է զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Ադրբեջանցիները պնդում են, որ հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ-ից. ինչու ենք շարունակում բանակցել «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Նոր կարգավորում. այսուհետ բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն հրապարակեն Բողոքի ակցիաներ Կառավարության դիմաց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Սյունիքում թքեցին ժողովրդի կարծիքի վրա եւ համայնքները խոշորացրին. Զոհրաբյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 40-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի
Ամենաընթերցված
Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող...
website by Sargssyan