Որպեսզի օգտվեն պահպանակից պետք է տեղյակ լինեն սեռական կյանքի այբուբենին. Վրեժ Շահրամանյան (Սեքսոպաթոլոգ)

Past.am-ը գրում է՝

 

Past.am-ը այս անգամ հետաքրքրեց կանանց սեռական առողջությունը, սեքսի բացակայության դեպքում, որի շրջանակներում զրուցեցինք այցելուների կողմից սիրված սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

- Ներկայումս Հայաստանում, ո՞ր տարիքն է համարվում բուռն սեռահասունացման, արբունքի շրջան:

- Սեռական հասունացումն սկսվում է դեռահասային տարիքում, երբ օրգանիզմում սկսում են արտադրվել մեծ քանակությամբ սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ դեռահասի օրգանիզմում տեղի են ունենում կարևոր, նրա հասունացումն արտահայտող փոփոխություններ: Նորմայում աղջիկների համար հասունացման սկիզբը համարվում է 9-10 տարեկանը, իսկ տղաների համար՝ 10-12 տարի ավելի ուշ:

Ըստ ԱՀԿ՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-18 տարեկանը: Այդ շրջանում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ: Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն սեռական դաստիարակությունը, անհատի խառնվածքը, ընտանիքը, շրջապատը: Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ լինել: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք:

- Հաշվի առնելով ձեզ դիմող այցելուներին, հայ երիտասարդները, ո՞ր տարիքից են սկսում սեռական կյանքը:

- Մեր հետազոտությունները պարզել են, որ առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։ Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:

- Նրանք օգտվո՞ւմ են ապահովիչներից:

- Գրեթե ոչ։ Որպեսզի օգտվեն պահպանակներից, պետք է տեղյակ լինեն սեռական կյանքի այբուբենին, ինչն այսօր, մեղմ ասած, բացակայում է։

- Հիմա ավելի տարածված են ազատ հարաբերությունները, դրա հետևանքով աբորտները շա՞տ են:

- Ցավոք, այո։ Եվ պատճառը դարձյալ սեռական անտեղյակությունն է։ Հակաբեղմնավորիչ միջոցները զարգանում են, բայց աբորտները մեր երկրում շարունակում են խնդիր մնալ: Հակաբեղմնավորիչներից օգտվելու փոխարեն հաճախ նախընտրում են աբորտ՝ պատկերացում չունենալով դրա ճակատագրական հետևանքների մասին։

- Եթե տարբեր պատճառներով չափահաս մարդը չունի սեռական կյանք, որո՞նք են դրա վնասները կանանց և տղամարդկանց մոտ:

- Որպես կանոն, սեռական կյանքի բացակայությունը, ուշ ամուսնությունը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող են դառնալ։ Կանոնավոր սեռական կյանք չվարող կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնային, դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, հիսթերիկ երևույթների դրսևորում, վագինիզմ` հեշտոցամուտքի մկանների ակամա կծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ։ Նման դեպքեր են արձանագրվում նաև սեռական կյանքի մասին սխալ տեղեկատվության արդյունքում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեքսից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը և օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարևոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է դյուրագրգիռ, նյարդային, բռնկվող, զգալի փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ: Զարգանում է նևրոզ։ Չէ՞ որ սեքսը միայն սեռական հարաբերություն չէ, այն նաև «վստահելի շփման» խորհրդանիշ է մի այլ մարդու հետ: Երբ նման հարաբերություն չկա, կինը սկսում է աշխարհն ընկալել սխեմատիկորեն՝ անցկացնելով այն իր որոշ սկզբունքների պրիզմայի միջով, դառնում է կոպիտ, քննադատող, հակված է լինում հանդիմանելու: Շատ հաճախ դա ոչ մի կապ չի ունենում անձնական, ինտիմ կյանքի հետ, այլ տարածվում է մարդկային հարաբերությունների վրա ընդհանրապես:

Սկզբունքորեն, որպեսզի դա տեղի չունենա, սեռական կյանքը կարելի է փոխարինել ինքնաբավարարմամբ: Բայց եթե տղամարդիկ դրանով զբաղվում են մշտապես, ապա կանայք շատ հաճախ հրաժարվում են նաև դրանից: Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ ճաշակելու հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը, նրանք գերազանց ինքնազգացողություն և հոյակապ տեսք ունեն: Այդպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում:

Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեռական խթանումն առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է հազվադեպ կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց համար սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է, և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝

Վրեժ Շահրամանյան

Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ԲԱՑԱՌԻԿ կադրեր. Ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվել դիվերսիայի Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Այգեպարի բնակիչները պնդում են, որ Սիփան Փաշինյանը ստում է Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին․ վերջին լուրերը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով
Ամենաընթերցված
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա...
website by Sargssyan