Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Փաշինյան–Պուտին հարաբերություններին. Պեսկով
ՄիջազգայինՌոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այդ մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ըստ աղբյուրի՝ Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու փաստը, միայն նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է, և որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։
«Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասել է Պեսկովը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում։