Զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ
Երկրորդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 19-20-ը դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: Կազմակերպվել են նաև պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: