Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա

Իջևանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին խնամելու գնացած քաղաքացու վրա: Տուժածը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը: 

«Տուժածը 35 տարեկան Արման Գաբրիելյան է, ով անտառում խոզեր է պահում: Հերթական անգամ գնացել է խոզերին խնամելու և տեսել, որ  կենդանիներից մի քանիսը հոշոտված են: Արյան հետքերով է գնացել ու տեսել հովազին: Նա նախկին որսորդ է, այսինքն՝ պաշտպանվելու հմտություններին տիրապետում է: Բարեբախտաբար, խուճապի չի մատնվել, կարողացել է ճիշտ պաշտպանվել»,- նշեց տնօրենը:

Մարգարյանի խոսքով, եթե հովիվ լիներ կամ մեկ ուրիշ մարդ՝ դժվար թե կենդանի լիներ. «Ճիշտ է, Գաբրիելյանն էլ է ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, բայց կենդանի է մնացել: Երկու ձեռքերն են լուրջ վնասված, ձախ ոտքը, աջ ուսը: Վերքերը կարվել են մոտ 3 ժամ: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը լավ է, թեպետ մի փոքր վախեցած էր: Արջեր տեսել ենք մեր անտառներում, բայց հովազի մասին՝ միայն լսել»:

Բժիշկը նշեց՝ որևէ բարդություն չկա: Անհրաժեշտ բուժօգնությունը տուժածն արդեն ստացել է: Մոտ 1 շաբաթից կարող է տուն գնալ, թեպետ առանձին զննումների համար մի քանի անգամ պետք է բժշկական կենտրոն գնա:

Մարգարյանի խոսքով՝ հովազն իրենց անտառներում «նորություն» է. «Նախկինում հովազ չի եղել: Հնարավոր է Խոսրովի արգելոցից են եկել, բայց հստակ ասել չեմ կարող: Գուցե տուժածը նրա բնին է մոտեցել»: 

Ինչ իրավիճակ է եղել սահմանին գիշերը «Ժողովուրդ». Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում 130 հանցագործություն՝ երեք օրում. 14 ընտանեկան բռնություն, 18 գողություն, 31 մարմնական վնասվածք Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Իվետա Տոնոյան Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ Ավինյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը
Ամենաընթերցված
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա...
website by Sargssyan