Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով անցկացվել են հրահանգավորումներ
ՀասարակությունԶինծառայողների առօրյա ծառայության անվտանգության ապահովման նպատակով նոյեմբերի 19-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են հրահանգավորումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել են զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի օգտագործման անվտանգության ապահովման կանոնները: