Ավինյանն անդրադարձավ Ողջի գետի աղտոտման խնդրին

ՀՀ կառավարությունը մտածում է տեսչական մարմինների կարողությունները զարգացնելու ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ողջի գետի աղտոտման հետ կապված խնդրին:

«Չեմ հասցրել երեկ հետևել այդ գործընթացին: Գիտեմ, որ Բնապահպանական տեսչական մարմնում որոշակի գործընթացներ են տեղի ունենում դրա հետ կապված: Կառավարությունը մտածում է, որ պետք է զարգացնի տեսչական մարմինների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն գնալ և ուղղակի հետևանքներն արձանագրել ու տուգանել, այլև կանխարգելել նման միջադեպերը»,- ասաց Ավինյանը:

Հայկական բնապահպանական ճակատը նոյեմբերի 18-ին ահազանգել էր, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է՝ կից ներկայացնելով նաև քաղաքացիներից մեկի նկարահանած տեսանյութը:

Հոկտեմբերի 17-ին «911» ծառայություն ևս տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարզել էր, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակիորեն աղտոտված է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ էին վերցրել:

Նոյեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում. «Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-տեղեկացրել է տեսչական մարմինը:

Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես»
Ամենաընթերցված
Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար... «Չդիմելով ՍԴ՝ դուք ևս մասնակից կդառնաք իշխանության...
website by Sargssyan