7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունում Վիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Իրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածին Գազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել


Փաշինյանի երեք «վախերը». ի՞նչ հանգուցալուծում կունենան ընդդիմադիր դաշտի խմորումները

Վերլուծություն

Վերջին շրջանում Հայաստանյան ընդդիմադիր դաշտում առկա են բավական հետաքրքիր խմորումներ, որոնք չեն կարող վրիպել իշխանությունների հայացքից։ Մի կողմից, կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ ակտիվացել է ՀՅԴ-ն, մյուս կողմից՝ ԱՄՆ դեսպանի հետ ունեցած հանդիպումից հետո, գրեթե յուրաքանչյուր օր, հանրային այս կամ այն միջոցառմանն է մասնակցում Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀԿ-ն սկսել է ներքին քննարկումների շարք։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ապա նրա վերջին հոդվածը քաղաքական պայքարի մանիֆեստ էր, համախմբման կոչ, սակայն, Մինասյանը չհնչեցրեց, թերևս քաջ գիտակցելով, որ այս պահին դա հնարավոր չէ։ Կալանավայրից իր ակտիվությունն է շարունակաբար դրսևորում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով չի բացառում քաղաքական այլ ուժերին միանալը, հասկանալով, որ իր շուրջ կոնսոլիդացիան դանդաղ է ընթանում։ Մեկ այլ հետաքրքիր ֆորմատ էլ ի հայտ եկավ բոլորովին վերջերս՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի Վերնատան, որը, սակայն, դժվար թե դառնա ընդիմության միավորման կենտրոն, այն պարզ պատճառով, որ չափից դուրս շատ է ասոցացվում նախկին համակարգի հետ։ Մոտ ապագայում կձևավորվեն նաև այլ ֆորմատներ, ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր և չի բացառվում, որ միավորման կենտրոնը դառնան հենց նրանք։

Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե որքանով է, ընդհանրապես, հնարավոր այդ միավորումը։ Օրինակ, կմիավորվեն արդյոք Սարգսյանը ու Քոչարյանը՝ հաշվի առնելով վերջին շրջանի միմյանց հասցեին արված մեսիջները. թերևս ոչ։ ՀՅԴ-Քոչարյան ֆորմատը, առնվազն, տեսականորեն կարող է կյանքի կոչվել։ Կարևոր է նաև, թե, որ հարցի շուրջ տեղի կունենա այդ միավորումը, այս պահի դրությամբ այդ հարցը Արցախն է, անվտանգությանը վերաբերվող խնդիրները, որոնք Փաշինյանի «աքիլեսյան գարշապարն» են համարվում։ Սակայն Արցախի հարցում Փաշինյանը կտրուկ քայլերի չի գնում և այս տեսանկյունից հարկ է թվարկել, թե մոտ ապագայում ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ իշխանությունների համար, որոնք էլ կդառնան հարմար շարժառիթ` արդեն ընդդիմության համար։ 2020-ին կրկին օրակարգ է գալու Ամուլսարի հարցը, «Իմ քայլ»-ից արդեն իսկ հասկացնում են, որ, եթե հարկ լինի, հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները կցրվեն ոստիկանական ուժերի կողմից։ Մյուս կողմից, 2020-ի հունվարից՝ կտրուկ թանկանալու են նաև մի շարք առաջնային անհրաժեշտության ապրանքների գները, իսկ դա արդեն իսկ սոցիալական լուրջ լարվածություն է նախանշում։ Եթե դրան գումարվի նաև գազի գնի հավանական թանկացումը, ապա հետևանքները Փաշինյանի համար է՛լ ավելի ծանր կարող են լինել։ Ի դեպ, հենց այստեղ է, որ առաջին պլան է գալիս ռուսական գործոնը, Ռուսաստանը, որը մեղմ ասած ցնծության մեջ չէ Հայաստանի նոր իշխանություններից, ունի լծակներ, որոնք հարկ եղած դեպքում կարող է կիրառել և զգալի հարված հասցնել Փաշինյանին։

Լծակներից մեկը հենց գազի գնի թանկացումն է, սակայն կան նաև քաղաքական լծակներ և հարկ եղած դեպքում, եթե ներքաղաքական վիճակը թելադրի և նպաստավոր լինի` ռուսները կարող են միջամտել։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, ով մի կողմից ամեն կերպ փորձում է սիրաշահել ռուսական կողմին`  հայտնի լաբորատորիաներ նրանց մուտքը թույլատրելով, ՄԱԿ-ում պրոռուսական քվեարկություններով, Բոլթոնի պլանից հրաժարվելով։ Մյուս կողմից էլ Փաշինյանը փորձում է իր կողմ ձգել Հայաստանյան քաղաքական ուժերին, հենց այդ պատճառով էլ նա քաղաքական «սիրավեպ» սկսեց «Սասնա Ծռեր»-ի հետ, որպեսզի այս ուժերի` ընդդիմադիր բևեռներին միանալու հավանականությունը զրոյի հասցվի։ Ւշխանությունները զգում են վտանգը և փորձելու են անել ամեն բան, որպեսզի ընդդիմության միավորումը ձախողվի հենց սաղմնային փուլում։ Կստացվի թե ոչ, ցույց կտա ժամանակը....

7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված