«ԱյԴԻ Բանկ»-ը համաձայն չէ դատարանի վճռի հետ. հույս ունեն, որ «Նոր Հայաստան»-ում անձնական կապերով հարցեր չեն լուծվի
TV- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Այս տարվա սեպտեմբերին դատարանը բավարարել էր «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչի պահանջը, ըստ որի, «Անելիք Բանկ»-ից, որն այժմ «ԱյԴի Բանկ»-ն է, մոտ 22 մլն դոլարին համարժեք գումարի բռնագանձման որոշում էր կայացվել։ «ԱյԴի Բանկ»-ն էլ, չհամաձայնելով վճռին, այն բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։
««Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում Բանկը չի խախտել որևէ՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածություն։ Անհիմն և կողմնակալ ենք համարում դատարանի՝ Բանկից գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռը՝ հօգուտ մի գործարարի, որը հայտնի է տարիներ ի վեր ՀՀ տարբեր բանկերի հետ խնդրահարույց գործելաոճով։ Ազգային ժողովում էլ որակվեց, որ նման տնտեսվարողների գործունեությունը վնասում է տնտեսվարողների բանկային և ֆինանսական համակարգի կայունությունը։ «Բյուրակն» ընկերությունն «Անելիք բանկից» վարկ էր վերցրել, չկարողանալով կատարել իր վարկային պարտավորությունները՝ գրավադրված գույքը՝ «Արզնի» գործարանի տարածքը, անցել էր Բանկին։ Համագործակցության եզրեր գտնելու համար 2016թ․ ստեղծվել է «Տարմակ» ընկերությունը, որի և Բանկի միջև կնքված պայմանագրով՝ վերջինիս վաճառվել է «Արզնի»-ին պատկանող գրավադրված գույքը։ «Արզնի»-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանն, այդ ընկերությունում ստացել է 33% մաս»,- ասուլիսի ընթացքում ասաց «ԱյԴի Բանկ»-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:
Խոսելով դատարանի կողմնակալության մասին՝ «ԱյԴի Բանկ»-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշեց, որ նման պնդում անելու հիմքեր չունեն, բայց կարող են բերել մի շարք հիմնավորումներ առ այն, որ վճիռը կայացվել է կոպիտ սխալներով։
«Ինչ վերաբերում է գույքին, ապա այն չէր կարող օտարել նախկին սեփականատեր հանդիսացող անձի հետ կապ ունեցող որևէ անձի։ Տվյալ դեպքում՝ 33%-ն ուղղակի տրվել է Գևորգ Աֆանդյանի որդուն», -ասում է «ԱյԴի Բանկ»-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram