Ընդդիմադիր Փաշինյանի ամենադաժան թշնամին վարչապետ Փաշինյանն է. նախկին պատգամավոր (տեսանյութ)
ՔաղաքականությունՈվքեր անցել են պայքարի ճանապարհ, Փաշինյանը նրանցից պետք է հարցնի, սովորի դիվանագիտական բառերի նշանակությունը, միջազգային արարողակարգը: Ինքը տեղյակ չէ և փորձ չի անում սովորելու: Այս մասին այսօր ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ երկիրը վտանգի տակ է, իսկ Արցախի հարցը՝ փակուղում. «Ալևին ասում է՝ ժամանակ տվեք ադապտացվեմ, տեսնեմ՝ ինչ բանակցային պրոցես է անցել, դրա արդյունքում բանակցային պրոցեսը հայտնվեց փակուղում»,-նշեց նա:
Նա նշեց, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ամենադաժան թշնամին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Անդրադառնալով՝ հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն առարկաները պարտադիր ուսուցվող առարկաները ցանկից հանելուն՝ Հակոբյանը նկատեց. «Ոչ ոք չի կարող խաթարել այն արժեհամակագը, որ մենք ունենք: Այսօրվա երիտասադները պետք է կարողանան ավանդականն ու ժամանակակիցը միքսել, համադրել: Ես տեսնում եմ, որ մեր երիտասարդությունն այդ ուղով է գնում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում