Արտակարգ դեպք Երեւանում. 17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդուն, այդ թվում պարանոցին

Ոստիկանները բացահայտել են նոյեմբերի 11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ եւ ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Շենգավիթի ոստիկանները ժամեր անց պարզել են, թե ով է կասկածյալը եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երեւանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն:

Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երեւանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, ով ստորագրությամբ բաց է թողնվել:

Երևանի քաղաքապետի տեղակալը կտեղափոխվի այլ աշխատանքի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 339-ով՝ հասնելով 32 490-ի «Ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակն է իրա­կա­նաց­վում». անլր­ջու­թյուն, ֆոր­մա­լիզմ և ար­ժեք չու­նե­ցող ար­տա­հայ­տու­թյուն­ներ «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ». Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Ինչ իրավիճակ է եղել սահմանին գիշերը «Ժողովուրդ». Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում 130 հանցագործություն՝ երեք օրում. 14 ընտանեկան բռնություն, 18 գողություն, 31 մարմնական վնասվածք Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Իվետա Տոնոյան Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ Ավինյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան
Ամենաընթերցված
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա...
website by Sargssyan