Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Եղեգնձորում էր. նա դժգոհեց արդյունքներից
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք: Նա ծանոթանում է քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով:
Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա դժգոհեց քաղաքի վիճակից, ասաց ոչ չի տեսնում այնտեղ որեւէ ծրագրի իրականացում:
«Հլը ստեղ նայի, ինչնա՞ արած: Եթե վերջացրած չի, ինչի՞ տեխնիկա չկա էստեղ: Էն կողմից քանդածա, էս կողմից քանդածա, հին, բարի ժամանակներն են»,-ասաց նա` նախարար Պպաիկյանին հրահանգելով պարզել, թե որն է խնդիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:
Նա Գորիսում շրջայց է կատարում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
Նա ծանոթացել է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: