Նիկոլ Փաշինյանը Վայքում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերին
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք:
Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը նրան է ներկայացնում քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:
Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:
Նա Գորիսում շրջայց է կատարում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
Նա ծանոթացել է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:
Ռոբոտաշինության խմբակի պայմաններին ծանոթանալու ժամանակ վարչապետն ասաց, որ 10 լավագույն աշակերտների ինքը կֆինանսավորի եւ նախարար Պապիկյանին հանձնարարեց զբաղվել այդ հարցով: Նշենք, որ մեկ աշակերտի ամսական վճարը կազմում է 8 հազար դրամ: