ԱԺ-ի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած ֆինն տղամարդու վիճակը ծանր է (լուսանկարներ, տեսանյութ)

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 մարտական հաշվարկ և 2 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:

Դեպքի վայրում է գտնվել և հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին: Ժամը 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:

Այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ):

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Տեղում սահմանվել է հերթապահություն:

 

     
Գազ չի լինելու «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են
Ամենաընթերցված
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան...
website by Sargssyan