Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը (ֆոտո)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից:

Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկիզբ կդառնան հետագա փոխգործակցության համար:

Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ այն, ինչ տեսել են հայաստանյան ինժեներական և նորարարական ընկերություններում, տպավորիչ է և լավ հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար: «Մենք ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն»,- ընդգծել է նա:

Զրուցակիցները խոսել են նորագույն տեխնոլոգիաների, կրթության, մասնավորապես ուսանողների փոխանակման և գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին: Այս համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունները նաև այս ծրագրի շրջանակում։

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը «Ակտիվիստ Սարհատ Պետրոսյանը պետք է տարբերվի պաշտոնյա Սարհատ Պետրոսյանից» Փաշինյանի երեք «վախերը». ի՞նչ հանգուցալուծում կունենան ընդդիմադիր դաշտի խմորումները ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին ՈՒՂԻՂ. Քոչարյանի աջակիցների ակցիան՝ Շենգավիթի դատարանի բակում Տնտեսական աճի ապահովումը իշխանության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման. «Մեկ Հայաստան» Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը շարունակվում է «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը երթի է հրավիրում հայ տղամարդկանց՝ կոչ անելով մի փոքր «տղա լինել» Ինչու՞ եք ուզում գովազդել դեղատոմսով դեղերը, խելամիտ բացատրություն չլսեցի (տեսանյութ) «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «ԱյԴԻ Բանկ»-ը համաձայն չէ դատարանի վճռի հետ. հույս ունեն, որ «Նոր Հայաստան»-ում անձնական կապերով հարցեր չեն լուծվի «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ամենաընթերցված
«Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ...
website by Sargssyan