Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար) Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի Սարգսյան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկա Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում Ողբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ)


Ին­չո՞վ են իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում հա­յա­գի­տա­կան առար­կա­ներն ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթամշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացները այս օրերին հանրության ուշադրության կիզակետում են։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունը իրենից ենթադրում է հայագիտական առարկաների դերի նվազեցում, որը տեղի է ունենալու դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու և «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու արդյունքում։

Այս ամենը ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է որպես կրթական համակարգի բարեփոխումների առանձին բաղադրիչ, սակայն այն չէր կարող մտահոգություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ պատահական չէ, որ այս թեմայի շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ և քննադատությունների հոսք սկսվեց կառավարության հասցեին։

Չնայած դժգոհությունների խորացմանը՝ ԿԳՄՍ նախարարությունը ամենևին էլ մտադիր չէ հետ կանգնել իր առաջ քաշած ծրագրերից։ 

Եվ որպեսզի հանրությանը հնարավոր լինի համոզել, որ իրենց ծրագրերը բխում են կրթության զարգացման շահերից,  ինչպես հիմնական դեպքերում, օգնության է հասնում վարչապետը՝ իր լայվերով։ 

Պատահական չէ, որ Փաշինյանի հերթական ուղիղ եթերի հիմնական մեխը նվիրված էր կրթության ոլորտում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին։ 

Վերջինս, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումները որոշակի ձևափոխումների ենթարկելով, փորձում էր հանրությանը համոզել, թե իրենց ծրագրերը առավել քան բխում են հանրության շահերից։ 

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կդասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, իսկ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում կդառնան ոչ պարտադիր, քանի որ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

Փաշինյանն իր ասածները առավել փաստարկված դարձնելու նպատակով փորձում էր բերել արևմտյան առաջատար բուհերի օրինակներ՝ հարցադրումներ անելով, թե արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը և այսպես շարունակ։

Սակայն վարչապետը հաշվի չի առել, որ այս տեսանկյունից չարժե հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը համեմատել արևմտյան բուհերում գործող որոշակի մոտեցումների հետ, քանի որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները պահանջում են, որպեսզի հայագիտական առարկաների դասավանդումը լինի ամենաբարձր դիրքերում։ 

Մենք խնդիր ունենք ոչ միայն բուհերում մասնագետներ պատրաստել, այլև ձևավորել լիարժեք քաղաքացի, ազգային աշխարհայացք, նկարագիր և մտածելակերպ ունեցող մասնագետներ։ Իսկ այն հիմնավորումը, թե հայագիտական առարկաների պարտադիր լինելը խանգարում է բնագիտական առարկաների մակարդակի բարձրացմանը, շատ թույլ փաստարկ է։ 

Եվ եթե կա հայկական բուհերի ռեյտինգը միջազգային վարկանիշային ցուցակում բարձրացնելու նպատակադրում, ապա ԿԳՄՍ նախարարության նախատեսած փոփոխությունները ընդհանրապես դրա հետ կապ չունեն։ 

Ուստի բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս, թե ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաները, որ այդ թեմային վարչապետի մակարդակով հատուկ անդրադարձ է արվում։ 

Արդյոք պատահակա՞ն է, որ այս հարցը դիտարկվում է ազգային արժեհամակարգի դերակատարությունը նվազեցնելուն միտված իշխանությունների ընդհանուր քաղաքական գծի համատեքստում։

 

Իսկ մյուս կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ են նոր իշխանություններն ակնառու այսպիսի քաղաքականություն որդեգրել, երբ գիտակցում են, որ հանդիպելու են հասարակության դիմադրությանը։ 

Հենց այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե մեկուկես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության իրականացման գործում եղել է որոշակի արտաքին ազդեցություն, իսկ հիմա եկել է այդ ուժերի առաջ քաշած պահանջներն իրականացնելու ժամանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թրամփը երաշխիքներ է տվել Փաշինյանին Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ի ողորմածությանը Մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով. ՉալաբյանՎաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու. ՀայաՔվեԱյն, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշեր, հայի արժանապատվության վաճառք էր, վաճառք, որի դիմաց զոհաբերվեց Արցախի 150.000 հայերի ճակատագիրը. Աննա ԿոստանյանԱդրբեջանի միջով Հայաստանից Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ կարո՞ղ ենք անցնել ճիշտ նույն ռեժիմով, ինչ ռեժիմով որ Ադրբեջանից Նախիջևան. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանին Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածեց չուլի. Մենուա ՍողոմոնյանԱրցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխանության կոլապսի ճանապարհային քարտեզը Հայաստանի վերջին յոթ տարվա խտացված պատմությունն էր այս նախադասությունը` Արցախի կորստով, հազարավոր զոհերով, զրոյացած ազգային արժանապատվությամբ ու ծուռվիզ կեցվածքով․ Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ում տեղի է ունենում Փաշինյան-Թրամփ հանդիպումը Կալանավորվեց լավ ընկեր լինելու համար Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Նիկո´լն է մեզ «ազգ-նահատակ» դարձրել. Հովհաննես Իշխանյան Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon Հայաստան-ի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացներըՓաստացի մեղադրում են մի բանում, որը հերքվել է. նախկին ՊԵԿ նախագահի փաստաբան Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար)Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի ՍարգսյանՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԱվտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն Ով է Սոֆի Դևոյանի ապագա ամուսինը. որտեղ է նա աշխատում, ինչ լուսանկարներ է հրապարակում.բացառիկ կադրեր Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաՎերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները ՀայաստանումՈղբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ) Ակադեմիական քաղաքը հերթական միֆն է. Ատոմ ՄխիթարյանԼքված ածխահանքերը վերածվում են արևային ֆերմաների Սոչիի լողափերից մարդկանց տարհանում են ԱԹՍ-ների վտանգի պատճառով (տեսանյութ) Որտե՞ղ է գիշերել Ջենիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից Սկզբում՝ «անցումային ուղի» կամ «տրանսպորտային կապ»,հետո այդ ուղին վերածվում է վերահսկելի ռազմական միջանցքի. Հրայր Կամենդատյան WTA. Էլինա Ավանեսյանը 69-րդն էԿանեփ աճեցնող ուջանցի է ձերբակալվել Կապանում բարեկարգել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքը Նիկոլի` իշխանության մնալը նշանակելու է Հայաստանի վիլայեթացում. Ավետիք ՉալաբյանՀրազդանում uպանություն է եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջուր չի լինելուՎթար՝ Երևանում, բախվել են «BMW», «Hongqi» և «Chevrolet», որն էլ հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատնեշի վրա․ Shamshyan Փաշինյանի օրոք պետական պարտքն աճում է շեշտակի արագությամբ Որոշ դեղեր կարող են տրամադրվել անվճար․ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի նախագահը գալու է Հայաստան՝ պատասխանների ետևից Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան ՀարությունյանըԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղԻ՞նչ է սպասվում Վաշինգտոնում. ամեն ինչ կգնա վատագույն սցենարով Ինչից է կազմված լինելու «Թրամփի երթուղին» Հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ. Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՄենք հույս ունենք, որ խաղաղության կհասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված․ Մարկո Ռուբիո
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված