Հայաստանը կդառնա ավտոմատ ռոբոտների մրցույթի կենտրոն

Հայաստանում առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներից 41 թիմ կպայքարի ռոբոտաշինության «Robotex Armenia» մրցույթի գլխավոր մրցանակի համար: «Խելացի քաղաք» խորագրով միջազգային մրցույթի պաշտոնական բացմանն այս մասին պատմեց կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է ռոբոտաշինության «Robotex Armenia» միջազգային մրցույթը: Մրցույթի կենտրոնը Էստոնիան է: Այս տարի մրցույթը հրավիրել ենք Հայաստան` մեր սեփական ծրագրով: Սովորաբար մրցույթի շրջանակում ներկայացվում են ձեռքով կառավարվող ռոբոտներ, սակայն Հայաստանում տեղի կունենա ավտոմատ ռոբոտների մրցույթ: Ավտոմատ ռոբոտները միացնելուց հետո հնարավոր չէ դրանք ձեռքով կառավարել: Մեր նպատակն  է Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 Նա նկատեց` քանի որ աշխարհում անցկացվող ռոբոտաշինության մրցույթները հիմնականում ձեռքով կառավարվող ռոբոտների մրցույթներ են, Հայաստանը ցանկանում է դիրքավորել որպես ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն: Հայաստանում անցկացվող մրցույթին մասնակցելու են 41 թիմեր` աշխարհի մի շարք երկրներից` Եթովպիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Մադագասկարից: Վարդանյանը նշեց` մյուս երկրներից ոչ այնքան ակտիվ մասնակցությունը մեկնաբանել են նրանով, որ այս մրցույթին դրվել է բավականին բարդ` ավտոմատ ռոբոտների խնդիր: Միջազգային ռոբոտաշինության մրցույթին Հայաստանից կմասնակցի 33 թիմ: Թիմերում պատանիները հիմնականում 10-18 տարեկան են, նրանք  «Արմաթ»-ի սաներն են: Վարդանյանը նկատեց` պատանիները հիմնականում մարզերից են:

«Խելացի քաղաք» խորագրով մրցույթի շրջանակում ռոբոտներին տրվելու են առաջադրանքներ: Օրինակ ռոբոտը պետք է աղբը հավաքի, լուսացույցը ճիշտ անցնի և այլն:

Մրցույթի հովանավոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ խրախուսել են ինժեներական մտքի զարգացումը Հայաստանի 40-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրմամբ: «Մեր ընկերությունը որպես ինժեներական մտքի և կրթության ջատագով, ողջունում է  նման մրցույթների անցկացումը մեր երկրում և երեխաների ներգրավվածությունը դրանցում»,-նշեց Եսայանը:

Նա կարևորեց, որ հայաստանցի պատանիները, ներքին մրցույթներից բացի, մասնակցեն նաև միջազգային մրցույթների: Եսայանը վստահություն հայտնեց, որ հայ պատանիները հետաքրքիր արդյունքներ կգրանցեն Հայաստանում այդ մրցույթի շրջանակում:

Մրցույթի մասնակցության համար ի սկզբանե Հայաստանից ստացվել է 90 հայտ, ԱՏՁՄ-ն ընտրել է նրանցից լավագույններին: «Ռոբոտեքս Արմենիա»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։ 

ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը «Մինչեւ շաբաթվա վերջ առաջարկներ ներկայացրեք». Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն «էս ի՞նչ աղմուկ է, եւ փողոցային խուլիգանի նման խոսում են». միջադեպ ցուցարար ուսանողների եւ դասախոսի միջեւ Արտակարգ դեպք Երեւանում. 17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդուն, այդ թվում պարանոցին «Այս ԱԺ-ում մուննաթով խոսելու իրավունք չունեք». Գայանե Աբրահամյանը՝ Տիգրան Ուրիխանյանին Խոշոր հրդեհ Աթոյան փողոցում. այրվել են ավտոմեքենաներ եւ ավտոտնակներ Ուսանողների եւ ՀՅԴ երիտասարդների իրազեկման երթը Երեւանի փողոցներով ՈՒՂԻՂ. ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեի նախագիծը Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա հարսանյաց սրահ եւ զբոսայգի են կառուցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (ֆոտո) «Ժամանակ». Նոր նախագիծ. «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ Գ.Ծառուկյանի աջակցությունը Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողներին և անապահով ընտանիքներին Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում 26 տարուց ավելի է` կոյուղի չկա. բնակիչները դժգոհեցին Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Եղեգնձորում էր. նա դժգոհեց արդյունքներից Նիկոլ Փաշինյանը Վայքում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերին
Ամենաընթերցված
ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա...
website by Sargssyan