Բաբլոյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, որը ՀՀ-ում երբեք չի կիրառվել. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը և այդպիսի մեղադրանքի համար ստորագրությամբ չհեռանալը, որպես խափանման միջոց ընտրելը, ինձ համար տարօրինակ է,- ասաց  է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին:

«Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու Բաբլոյանին նման ծանր մեղադրանք առաջադրվեց, երբ մեր երկրում կան մարդիկ, որոնց շատ հանգիստ կարելի էր այդ հոդվածներով մեղադրել, բայց, իմ վստահ համոզմամբ, ո՛չ Բաբլոյանին»:

Պատգամավորը պնդում է, որ, եթե անգամ մեղադրանքն առաջադրելու հիմքեր կան, ապա դրանք պետք է ներկայացվեն հանրությանը, որովհետև այսպիսի պայմաններում ծանրակշիռ հիմքերի առկայության  վերաբերյալ կասկածներ են առաջանում:

«Ես ոչ մամուլի, ոչ պատկան մարմինների  հրապարակումներում չգտա ոչ մի էական ու հիմնավոր փաստարկ, որի հիման վրա կարելի էր այսպիսի ծանր մեղադրանք առաջադրել Բաբլոյանին: Միայն ինչ-որ  ստորագրություններ, ուշ կամ շուտ ստորագրելու մասին թղթեր էին, որոնք ինձ համար բավարար չեն»:

Անդրադառնալով այն հարցին, որ առաջադրված մեղադրանքը ենթադրում էր ազատազրկում, սակայն Բաբլոյանի պարագայում որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը, Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ ընկալում և չեմ հասկանում իրավապահ մարմինների գործողությունների տրամաբանությունը: Կարծում եմ, որ խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն, որովհետև աշխատեցին բարոյական գծերը, որ բժիշկ մանկաբույժին, պետք չէ կալանավորել: Բայց նորից եմ ասում՝ այդպիսի մեղադրանքի դեպքում խափանման այս միջոցը տարօրինակ է»:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին առաջադրվել է մեղադրանք երկու հոդվածներով, առաջինը` իշխանության յուրացում` 300 հոդվածը, որը ՀՀ-ում երբևէ չի կիրառվել, նաև՝ միջազգային փորձում: Երկրորդ հոդվածը 314-րդն է՝ պաշտոնական կեղծիքի մասով:

Աիդա Կիրակոսյան

Նավթի համաշխարհային գները նվազում են Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ՝ Ծաղկաձորում․ նա լուսանկար է հրապարկել «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը «Միկրոհեղափոխական» Փաշինյանը ու «մանիպուլյատոր» Ալիևը․ տեղ չհասած ուղերձներ Արագածոտնի մարզում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է նման հոգեբանական խեղումների բերել․ Նաիրա Զոհրաբյան Չինաստանում մահապատժի են ենթարկում կորոնավիրուսով դիտավորյալ վարակվելու համար (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի ազգային տոնի առթիվ Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիևի ստերը․ Շարմազանով Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով․ Քաղաքագետ Վրաերթ` փողոցը անթույլատրելի հատվածով անցնելուց. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը․ Փաշինյան Ինչպիսին կլինի եղանակը առաջիկա օրերին
Ամենաընթերցված
Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է ն... Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ա... Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկա... Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգություն... «Նիկոլ, դու սուս վիճակն է». Աշոտյան 2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են... Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքա... Ինձ միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, ... «Ոգեշնչող օրինակ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է Ար... «Ասֆալտին փռելու սպառնալիքների մաստեր կլասի դասեր ... Հայտնի են Արցախում մահացած զինծառայողների անուններ... Սառնամանիքները էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան... «Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտած... Կ. Աճեմյան, եթե մեղքերից խոսենք, ապա ձեր հարազատ կ... ՄԻՊ-ն աջակցել է, որ քաղաքացու ուսումնառության 5 տա... Ադրբեջանի ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ ... Տպավորությունն այնպիսին է, որ այս գործիչներն իրենց... ԱԱԾ-ն դիմելու է ցանկացած ապօրինության. փաստաբանը՝ ... Եթե իշխանությունները չեղարկեն հանրաքվեն, կվերածվեն... Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական...
website by Sargssyan