«Միշտ չէ, որ հասկանում ենք իրար». Հայկ Հովհաննիսյան
LifeՄոտ մեկ տարվա դադարից հետո Հայկ Հովհաննիսյանն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում: Թե ինչպես է ընդգրկվել դերասանական կազմում Էդգար Իգիթյանի փոխարեն, ինչպես է վերաբերվում այն հարցին, որ գուցե հեռուստադիտողը չէր սպասում իրեն տեսնել այդ դերում, երիտասարդ դերասանը պատմել է BRAVO.am-ին:
«Անկեղծ ասած՝ թե ում էր հեռուստադիտողը սպասում տեսնել իմ փոխարեն, ինձ երբեք չի տանջել: Ինձ առաջարկել են խաղալ այս դերը, ես էլ մեծ սիրով եմ ընդունել»,-նշել է նա եւ հավելել, որ մեկ տարվա ընթացքում էլի առաջարկներ են եղել, սակայն մերժել է՝ դադար ունենալու համար:
Խոսելով Ալենի կերպարի մասին՝ Հայկն ասել է.«Ոչ դրական, ոչ էլ բացասական կերպար է: Կդժվարանամ ասել՝ ինչպիսին է, միայն կասեմ, որ շատ ակտիվ եւ հումորով տղա է: Եվ միայն հումորի զգացումով էլ նա նման է ինձ»:
Դերասանի խոսքով՝ գործընկերների հետ հեշտ է լեզու գտել, քանի որ գրեթե բոլորն իր ընկերներն են.«Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում, միշտ չէ, որ հասկանում ենք իրար, բայց խմբում աշխատանքային առողջ մթնոլորտ է»: