ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին Ունեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներ Արտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


«Թավշյա հեղափոխության» բրենդը կորցրել է իր «կախարդական» ուժը, սակայն իշխանությունը չի գիտակցում դա

Ուշադրության կենտրոնում

Իշխանափոխությունից մեկուկես տարի անց էլ ներկայիս իշխանությունները մնացել են «թավշյա հեղափոխության» «դոզայի» տակ։ 

Գոնե անցած տարի նորմալ էր համարվում, երբ վարչապետը կամ իշխանության ներկայացուցիչները միջազգային տարբեր ամբիոններից խոսում էին «թավշյա հեղափոխության» մասին, գործընկերներին տեղեկացնում, թե ինչպես կարողացան հաջողության հասնել, ինչ են պատրաստվում անել և այլն, սակայն ներկայումս կրկին այդ թեմայի վրա ծանրանալը կորցրել է իր ակտուալությունը։

Եվ այս առումով թվում էր, թե սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը, որի ժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծեց իրենց հեղափության գերկարևորությունը և հաթաթաներ տվեց ընդդիմությանը, կլինի այդ մարտավարության վերջին ակորդը, քանի որ Հայաստանը բազմաթիվ կարևոր խնդիրներ և մարտահրավերներ ունի, որոնք կարելի է տարբեր ամբիոններից բարձրաձայնել։

Սակայն փորձը ցույց տվեց, որ իշխանությունը դրսում ներկայանալու օրակարգ չունի, այլ խրվել է ներքաղաքական զարգացումների սարդոստայնում. դատական իշխանության նկատմամբ ճնշումների, իրենց ընդդիմախոսներին ձերբակալելու, կալանավորելու միջոցով փորձում է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը։ 

Եվ դա է պատճառը, որ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում վարչապետը որևէ լուրջ գործնական պայմանավորվածություն չկարողացավ ձեռք բերել, և դրա փոխարեն նրա ելույթները ավելի շատ նվիրված էին թավշյա հեղափոխության գովերգմանը և ընդդիմությանը սպառնալուն։

Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարության և խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ընդօրինակել Փաշինյանի ելույթները, որի առանցքը պտտվում է միայն «թավշյա հեղափոխության» շուրջ։ 

Այսպես, օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ավելի շատ խոսել է 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների մասին, քան ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումներ, թե «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում ինչ ծրագրերի մեջ է անհրաժեշտ ընդգրկել Հայաստանին։

Իսկ այ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում իր ելույթում ավելի հեռուն է գնացել։ 

Վերջինս «թավշյա հեղափոխության» իրագործման վերաբերյալ ներբող է կարդացել և թվարկել է դրա բերած անհամար հրաշքները, որի մասին դրսում Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլողները» մեկուկես տարի անընդհատ խոսել են։ 

Զարմանալի է, որ Արարատ Միրզոյանի մոտ հարց չի առաջացել, թե արդյո՞ք չի սպառել իրեն այն մարտավարությունը, երբ աշխարհին ներկայանում ենք միայն «թավշյա հեղափոխության» բրենդով, արդյոք դա վաղուց արդեն չի՞ հոգնեցրել աշխարհին։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միրզոյանը եվրոպական ամբիոնից իր ելույթի վերջում վատաբանում և վարկաբեկում է Հայաստանի դատական համակարգը՝ թիրախավորելով Սահմանադրական դատարանին՝ նրա համար, որ այն չի շարժվում իշխանության ուզած հունով և պահպանում է իր անկախությունը։

Մի՞թե Միրզոյանն այնքան ասելիք չուներ, որ ստիպված էր կենտրոնանալ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա, և տեղյա՞կ չէր, արդյոք, որ եվրոպացի գործընկերները գիտեն, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա։ 

Եվ այս առումով (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի մտահոգությունը Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատահական լինել չէր կարող։ Թեպետ, իհարկե, գիտեր, ու շատ հավանական է, որ այս ամենը պարզապես արդարանալու համար էր արվում՝ սև չերևալու համար սևացնելով այլոց:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ինչքան շատ ներքաղաքական խնդիրները բերեն միջազգային տարբեր հարթակներ, գովերգեն «թավշյա հեղափոխությունը» և «սևացնեն» ընդդիմությանը, առավել ևս՝ դատական համակարգը, այնքան միջազգային գործընկերները անլուրջ են վերաբերվելու նրանց, քանի որ այս գործելակերպը ցույց է տալու, որ իրենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունները գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ ծրագրեր չունեն և իրենց առաքելությունն, ըստ էության, ավարտված է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 
 
 

 

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված