Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում


Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ․ Ղազինյանը՝ Բաբաջանյանին

Ուշադրության կենտրոնում

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել պատգամավոր Արման Բաբաջանյանին․

«Հարգելի Արման,
Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ քո կողմից նախաձեռնված և իշխանությունների կողմից հովանավորվող քաղաքականապես անհեռանկար, իսկ բարոյապես կասկածելի գործունեությանը։

Կարծում եմ հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ Այո, Հայաստանի նորագույն պատմության մեջ իր դաժանությամբ ու ծանրագույն հետևանքներով աննախադեպ պետական հանցագործության՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը «նոր» դիտակետեր հաղորդելուն:

Վստահ եմ ունես բավարար գիտակցություն հասկանալու համար, թե ինչպիսի թաքնված վտանգներով է պարուրված այս «քաղաքական ակցիայի նկրտումները»։ Նույնքան հավատում եմ, որ անկեղծ ես քո մղումներում և իրականում ցանկանում ես լուսավորել այս սպանդի դեռևս չլուսավորված մութ անկյունները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նույնիսկ չես մտածում քաղաքական դիվիդենտներ հավաքել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի և նրանց հոգիները հերթական անգամ վրդովվեցնելու գնով։ Ինչու՞ եմ հատկապես սա նշում, քանզի Հայաստանի քաղաքական կյանքում արդեն արձանագրվել է «դիակապտության» միջոցով քաղաքական իշխանության հասնելու հաջողված փորձ, իսկ հաջողված փորձի գրավչությունը, կարծում եմ պետք չէ քեզ ներկայացնել։

Դառնալով վերջին մի քանի օրերի քո կողմից նախաձեռնված գործընթացին, թույլ տուր ներկայացնել ինձ մոտ ձևավորված պատկերացումները, ինչպես նաև այն համոզմունքները, կասկածներն ու հարցերը, որոնք կօգնեն քեզ առավել խորությամբ ու համակողմանիությամբ գիտակցել այս գործընթացի և՛ հնարավորությունները, և՛ լրջագույն ռիսկերը ինչպես քո, այնպես էլ մեր երիտասարդ պետականության համար։

Նախ և առաջ քո ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն խնդրի վրա, որ քո մասնակցությամբ այս գործընթացն արդեն քաղաքականացվում է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Իսկ ես, ինչպես նաև վստահ եմ դու, շատ լավ գիտես, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

Չի կարող պատահական համընկնել դահիճի կողմից վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելը, քո 2 ժամ տևած հանդիպումը նրա հետ և այդ հիմքի վրա քո քաղաքական ակտիվությունը։ Եվ այս ամենը Հայաստանի բարձր իշխանության լուռ աջակցությամբ և հովանավորությամբ։ Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ, ի՞նչ առաքելություն է դրվել քեզ վրա և ո՞վ է դրել այդ առաքելությունը։ Եթե դահիճն իրոք ուներ նոր ասելիք, ապա նա դրա 1000 միջոց ուներ ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու՝ պահպանելով գործընթացի բացառիկ իրավականությունն ու այն զերծ պահելով քաղաքական շահարկումներից ու մանիպուլյացիաներից։ Բայց ընտրվեց քաղաքական ճանապարհը, որի համար, ենթադրում եմ, ուղղորդող դարձան քո կողմից արված «Հայաստանի ներքին և արտաքին թշնամիներ» արտահայտությունը, որը, պետք է փաստել, ունի բազմաթիվ տերեր և շահառուներ, որոնց շարքում դու և Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը չկաք։ Այս գործընթացի շահառուները քո ձեռքով կվերցնեն այն, ինչ իրենց պետք է և վերջում մենք նորից ստիպված կլինենք միասին պայքարել Հայկական շահի հաղթանակի համար

Ոչ մի կերպ չհասկացա, թե ինչպես կարողացար ադեկվատ որակել մի մարդու, ով սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր։ Իսկ կարո՞ղ է այդ ադեկվատության հաստատումը քեզ պետք է հետագայում նրա խոսքերի վրա հիմնված քաղաքական կապիտալի ձևավորման համար։ Ստիպված եմ հիասթափեցնել, չի ստացվելու, քանի որ ոչ մի Հայաստանի սթափ ու գիտակից քաղաքացի չի կարող դահիճի խոսքերը ճանաչել և ընդունել՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ձևավորվելիք քաղաքական կապիտալը։

Արման ջան, խնդրում եմ կրկին դիտես այս թեմային առնչվող քո վերջին հարցազրույցները, եթե չնկատես, կրկին լսի, բայց արդեն ՀՀ շարքային քաղաքացու ականջներով։ Լրագրողների տված հարցերը, շեշտադրումները, հատկապես այդ լրատվամիջոցների քաղաքական ընդհանուր գծի մեջ։ Եվ հատուկ ուշադրություն դարձրու ձայնիդ տեմբրին, էմոցիոնալ փոփոխություններին և խոսքիդ խնամքով թաքցրած շեշտերին՝ դահիճի համոզմունքներն ու անելիքները բարձրաձայնելու և հանրայինացնելու ենթատեքստում։ Այդ թաքնված ենթատեքստերը չափից շատ ակնառու են և վատ քողարկված:

Չէի հավատում, հիմա էլ չեմ կարողանում հավատալ . . .

Հասկանում եմ, քաղաքականություն է, պետք է հաստատվել, գտնել ուրույն կերպար և տեղայնացում քաղաքական դաշտում, բայց դրա համար կան այլ ճանապարհներ ու միջոցներ, որոնք առավել ազնիվ են հիմնավոր և երկարաժամկետ,զերծ պատեհապաշտությունից և կարմիր գծերը անցնելու վերջերս նորմա դարձած մոլուցքից: Եթե չես գտնում, կարող եմ օգնել, հուշել։ Օրինակ, կարող ես մշակել և հանրությանը ներկայացնել կուտակված խնդիրների լուծման կամ Հայաստանի որևէ ոլորտի բարեփոխման ու զարգացման որևէ ռազմավարություն, ծրագիր։

Գիտեմ որ բարդ է, ժամանակատար, միտք է պետք, գիտելիք, գաղափար և ամիսների ծանր աշխատանք։ Բայց սա է ապագայի քաղաքականությունը, սա է ճանապարհը, որ տանում է դեպի վաղը, այն վաղը, որը դու, որոշ ժամանակ առաջ, ընտրում էիր այսօրվա և երեկվա մեջ։

Նոր նեոպոպուլիզմի չափաբաժնի կիրառումը`լրագրողական պսևդոարդարամտության միքսով ոչ միայն այլևս ընկալման և ընդունման շանս չունի, այլ նաև ծայրահեղ վտանգավոր է և անհեռանկար:

Անցյալի խնդիրները փորելը նման է ավազի մեջ գտած սափորի, որի խցանը հանելուց հետո այլևս չես վերահսկելու բաց թողնված ջինին։ Վերջում մեկ բարեկամական խորհուրդ. Արտաքին թշնամիների մասին խոսելիս աշխատիր առաջնորդվես ոչ թե քո ներսում առկա հույզերով, դեմոններով, համոզմունքներով, այլ շահով, ազգային շահով, պետական շահով, Հայկական շահով։ Կապիր քեզ Հայաստանի հետ, հայկականության հետ, հանիր քո գլխավերևում ծածանվող բոլոր դրոշները, թող միայն հայկականը, քանզի որևէ այլ դրոշներկված չէ հայի արյունով և չի պաշտպանում Հայկական շահը:

Զգույշ եղիր չկորցնել զգոնությունը, որ չդառնանք մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում:

Այս անգամ արդեն չեն վերադարձնի այդ մանրադրամը:

Լավագույն մաղթանքներով՝
Արթուր Ղազինյան»։

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը
Ամենադիտված