Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան Ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ Օկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք Չալաբյան Արտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն Կովկասում


Ճապոնիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ

Ուշադրության կենտրոնում

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,- նշել է վարչապետ Աբեն:

Շնորհակալություն հայտնելով կայսեր գահակալության պատմական իրադարձությանը մասնակից լինելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Թեև մենք աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու ենք, սակայն մոտ ենք մեր արժեքներով, մեր մշակույթով ու պատմությամբ։ Երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, որոնք տարբեր առումներով ունեն շատ նմանություններ։ Մենք պետք է նայենք առաջ: Ապագան ենթադրում է համագործակցություն: Հավատացած եմ, որ կարող ենք միասին շատ բան անել»: Նա փոխգործակցության համար հեռանկարային է համարել նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ հոսքերի տեղեկատվության կառավարման ոլորտները։

Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում ճապոնական ընկերություններին ևս տեսնել մեր երկրում»,- ընդգծել է նախագահը:

Նշելով, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում արտակարգ իրավիճակների կառավարման և բնական աղետների դեմ պայքարի, տարերային աղետների կանխարգելման գործում ճապոնական օժանդակությունը մեր երկրին»: Նա կարևորել է նաև միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ու երկրաշարժերի կանխատեսելիության ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Նշելով, որ երկու երկրները ստորագրել են ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը գործուն հնարավորություններ է ստեղծում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով կայացած բանկային համակարգ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ։ Նա համագործակցության առումով հեռանկարային է համարել նաև սննդի անվտանգության ոլորտը։

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ երկու երկրները միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու կարիք ունեն։ Նա կարևորել է ճապոնական ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության ներուժի և հնարավորությունների մասին տեղեկացնելը:

«Կարևոր է իրազեկել ընկերություններին այն մեծ ներուժի մասին, որ Հայաստանն ունի, ինչպես նաև տեղյակ պահել, որ Դուք՝ որպես նախագահ, մեծապես կենտրոնացած եք նման կարևոր ոլորտների զարգացման վրա»,-նշել է վարչապետ Աբեն:

Այդ նպատակով նա կարևոր է համարել համատեղ բիզնես ֆորումի անցկացումը։

Հայաստանի նախագահն իր և կառավարության անունից Ճապոնիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան։ «Ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել մեր երկրում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ 

Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըԼուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը թիմակիցների հետ մասնակցում է Սամվել Կարապետյանի պաշտպանության երթինՆաիրի Սարգսյանը մասնակցում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքին Որքան կտևի Ռուսաստան-Ադրբեջան հակամարտությունը․ BBC Եկեղեցու դեմ ելնողները վաղը քրեորեն պատժվելու են. Ատոմ ՄխիթարյանՈստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Մենք պետք է ինտեգրվենք բոլոր այն կառույցներին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի անվտանգության, բարեկեցության խնդիրը լուծելուՆախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվՕկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել ենՓաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարքՊատշգամբը փլուզվել է մի կնոջ վրա, ծառեր են ընկել մեքենաների վրա. ՌԴ (տեսանյութ) Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք ՉալաբյանԱրտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն ԿովկասումԻնչպես Դիանա Հարությունյանը հուզվեց՝ անակնկալ ամուսնության առաջարկություն ստանալիս. Բացառիկ հոլովակ Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Արևմուտքը կատաղել է ՇՀԿ-ին անդամակցելու որոշման առիթով Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմումՕդի ջերմաստիճանը վաղը կնվազի Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբում և ռեստորանային համալիրում«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Աջափնյակի գրասենյակն սկսում է դասընթացների և միջոցառումների շարքՀայաՔվեն» կազմակերպել է «Արվեստի ձայնը» խորագրով համաժողով` մեկտեղելով առաջատար մտավորականներին Բրիտանացիները կկարողանան արևային վահանակներ տեղադրել իրենց պատշգամբներում Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի մի շարք հասցեներում, Տավուշի մարզի որոշ բնակավայրերում հուլիսի 7-ին Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանը26 աթս-ներ հարձակվել են Ռոստովի մարզի վրաՀանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվելՍամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի․ Կարեն Կարապետյան Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե ՀովհաննիսյանԿրծքի մեծացման վիրահատության ժամանակ 47-ամյա կինը դուրս չի եկել անզգայացnւմից ու մաhացել է վիրաhատական ​​սեղանին․ ՌԴ Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ էՄինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Ե՞րբ կնշվի Վարդավառը Ամո´թ Վեհարանը գրոհած ոստիկաններին. քաղաքացի Աննորմալ կլիներ, որ եկեղեցին այս իրավիճակում ձայն չհաներ. Հովհաննես Իշխանյան Երևանում հերթական անգամ ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ասելիք ունես` հրավիրի՜, ասա՜, Սամվել Կարապետյանին ինչու՞ ես ձերբակալում. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԽաղաղությունը վախի բացակայությունն է. Ապրելու ենք խաղաղ՝ առանց վախերի1990-ականները վերադարձել են. սեփականություն են զավթում. Հրայր ԿամենդատյանՀայաստանին խաղաղություն է պետք, և Հայաստանը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանին պատերազմ է պետք. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված