ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


Հայաստանի ամենամեծ մոլն այցելուներին մեգա հնարավորություններ է առաջարկում (լուսանկարներ)

Հասարակություն

«Մեգամոլ Արմենիան» Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։ Այն ընդարձակ ու լուսավոր առեւտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի եւ կրեատիվ լուծումներին։ Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս եւ իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին եւ նշանակությանը։

Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի եւ դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մոլ, ինչի արդյունքում հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին եւ առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը։ 

Ավելի քան 98.000 ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ Այն աչքի է ընկնում իր հանգիստ, միեւնույն ժամանակ հարուստ գույների համադրությամբ` սպիտակ, ոսկեգույն, դարչնագույն։ 

Մոլը բրենդային է եւ այնտեղ ներկայացված են տեղական եւ միջազգային շուրջ 100 բրենդեր, որոնք ավելի հաճելի կդարձնեն հաճախորդների գնումները։ 

Ի դեպ, մոլի բոլոր բրենդային խանութները բացված են նոր եւ ամենամեծ կոնցեպտներով։ Այցելուները կկարողանան գտնել բոլոր տարիքի եւ հետաքրքրություններին համապատասխանող խանութ- սրահներ։ 

Բացի խանութ-սրահներից մոլում գործելու է նաեւ Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ։  Այն ունի մեգա կայանատեղի, ինչպես նաեւ անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ։ 

Մոլում ներկայացված է նաեւ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը /1973թ./։ Որմնանկարը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից` Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Լինելով հայկական ոճով կառուցված մոլ` այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը եւ կդառնա զբոսաշրջիկների սիրված վայր, Հայաստանի այցեքարտերից մեկը։ 

Magic land. Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը

Մոլում գործում է Անդրկովկասում ամենամեծ խաղահրապարակը, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 9000 ք.մ.։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձեւաչափով որեւէ այլ տեղում հնարավոր չի լինի գտնել։ Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է։ Այստեղ հնարավոր կլինի վարել մինչեւ 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով։ 

Խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաեւ 3 հարկանի պարանների քաղաք։ Իսկ ահա 9 հարկանի լաբիրինթն իր չափսերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար։ Օլիմպիական տրամբոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների համար, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարներ մեծահասակների համար եւ նրանց համար կփոխարինի ֆիթնեսը։ 


Կինոթատրոն. Տեխնիկական նորագույն հագեցվածությամբ

Մոլում գործում է Սինեմա սթար կինոթատրոն` ընդհանուր 4 դահլիճներով, որոնցից 3-ն ունեն 175 նստատեղ, իսկ 4-րդը vip սրահն է։ Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն, միջազգային ստանդարտներին համապատասխան գերհարմարավետ աթոռներ։ 

Ավտոկայանատեղի. Smart համակարգով

Մոլի -1, -2, -3 հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Այստեղ ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր եւ կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում։ Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, իսկ ահա մեջտեղի հատվածում նաեւ շարժասանդուղք։ 

Ֆուդկորտ. Ամբողջ աշխարհի համերը

Ֆուդկորտը նախատեսված է շուրջ 750 մարդու համար։ Այն հագեցած է յուրաքանչյուր տիպի սննդատեսակով` ներկայացնելով ամբողջ աշխարհի համերը։ Ֆուդկորտում հնարավոր է գտնել ինչպես արագ սննդի կետեր, այնպես էլ առողջ սնունդ։ 

Շատրվան. գրանցված Գինեսի ռեկորդների գրքում

Առեւտրի կենտրոնի մուտքի մոտ այցելուներին ողջունում է թվային եւ լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը, որն ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում։ 

Այն ջրի եւ ներդված համակարգի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, բառեր, նախշեր։ Այն կծառայի բոլոր հաճախորդների համար։ Յուրաքանչյուրը կկարողանա շատրվանի վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը։ 

Կամուրջներ` սփյուռքի, ծաղիկների, սիրահարների, երազանքների եւ երաժշտության

Քանի որ մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները` Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների եւ Երաժշտության, որտեղ ի դեպ մշտապես կհնչեն հայ երգիչների եւ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի եւ բալետի, թատերական ներկայացումների տոմսեր։ 

Կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում։ 

Ամենամեծ Երեւան սիթին

Մոլում գործելու է Հայաստանի ամենամեծ Երեւան սիթի սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8000 ք.մ. տարածք։ Այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվի կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ։ Գնորդների աչքի առջեւ կթխվի նաեւ առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն։ 

 
                  
 

 

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Ամենադիտված