Ինչո՞ւ է շահարկվում «ORSIS»-ի թեման. հնարավոր է լարում սկսվի

Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական «ORSIS» ընկերությունը։ Ընկերության կողմից նշել էին, որ իրենց ընկերության հայտը՝ մասնակցելու մրցույթին, «առանց հիմնավորման մերժվել է», իսկ ընկերությունն «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և քարոզչության մասնագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ: 

«Ցավոք, «ORSIS»-ի թեման, ի սկզբանե, տարատեսակ անանուն աղբյուրների, այս և այլ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց, և այն հայտարարությունը, որ քրեական գործ է հարուցված, պարզվեց, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում։ Ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով»,-ասաց ՊՆ խոսնակը։

Արծրուն Հովհաննիսյանը որևէ կոնկրետ գնահատականներ չտվեց, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ հանգուցալուծում և ի՞նչ պաշտանական դիրքորոշումներ կան. «Ուղղակի կասեմ, որ այս պահին էլ նույն տեղեկությունը հայտարարողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ «ORSIS»-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավական գործիքներ ներկայացնող կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտաները, որպես կանոն, այդպիսին չեն լինում, բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակն այսպես հանգուցալուծել և հասկանալ իրավիճակի մանրամասները»,- նշեց Հովհաննիսյանը:

Կարեն Վրթանեսյանն էլ կարծում է՝ ինչ որ լարում հնարավոր է լինի. «Ոչինչ բացառված չէ: Կոնկրետ այս դեպքը ես չեմ կապում ներկա իշխանությունների հատուկ քաղաքականության հետ: Իրականում, քանի դեռ հստակ պատճառները հրապարակված չեն, անհնար է ասել, թե սա ինչ հետևանք կարող է ունենալ: Մենք չգիտենք՝ ինչ պայմանավորվածություն է եղել ու ինչ է խոսվել: Հիմա, ամենայն հավանականությամբ, կհնչեն մեղադրանքներ: Միայն կարող եմ ասել, որ այդ ընկերությունը համեմատաբար նոր գործընկեր է մեզ համար»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ սա ՊԲ և «ORSIS» ընկերության առաջին տարաձայնությունը չէ: Դեռ ամռանը լուր էր տարածվել, որ ռուսական «ORSIS»  ընկերությունը ՀՀ ՊՆ-ին դատի է տվել մրցույթի տապալման համար:

Լուսինե Մարդոյան

Անդրանիկ Քոչարյանը 2016թ-ին տված հարցազրույցում հպարտացել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է «Սասուն, դու նամուս չունե՞ս, Մանվելն էնտեղ մեռնում ա». Վոլոդիա Հովհաննիսյան (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, գործ ունենք Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ. Շարմազանով Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գևորգ Դանիելյան «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին Գ.Ծառուկյանը հետևել է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի մեկնարկային մենամարտերին Ռուբեն Հայրապետյանը ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների` տեսակետ ունի. Արամ Սարգսյան «Բրավո Քիմ». Նաիրա Զոհրաբյանը` Քիմ Քարդաշյանին շնորհակալություն է հայտնել Ապարան-Քուչակ և Սևան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ Գործը կուղարկվի դատարա՞ն, թե՞ կկարճվի․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Եթե Քոչարյանը հայտնվի ազատության մեջ՝ լրատվամիջոցները հնարավորություն կունենան նրա հետ շփվելու. Վիկտոր Սողոմոնյան Հետո չասես, որ չեմ զգուշացրել․ Աշոտյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցված
Անդրանիկ Քոչարյանը 2016թ-ին տված հարցազրույցում հպ... Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, գո... «Բրավո Քիմ». Նաիրա Զոհրաբյանը` Քիմ Քարդաշյանին շնո... Հետո չասես, որ չեմ զգուշացրել․ Աշոտյանը՝ Փաշինյանի... Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվ... Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հ... Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան
website by Sargssyan