Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անում
Ուշադրության կենտրոնումԱյսօր առավոտից հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
«Գյումրու լոկոմոտիվային խմբերը դուրս չեն եկել աշխատանքի: Նրանք պահանջում են, որպեսզի աշխատավարձը բարձրանա 30 տոկոսով»,- նշեց Գրձելյանը:
Մեր այն հարցին, թե որքա՞ն է աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մամուլի խոսնակը պատասխանեց, որ 300-400 հազար դրամ:
«Բնական է՝ փորձում ենք հարցին լուծում գտնել: Այս պահին այլ մանրամասներ ասել չեմ կարող»,- նշեց խոսնակը: