19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից Իջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ» Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել Ռոշը Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել


Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է

Հասարակություն

Երեկ ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ բաժնի պետ, ոստիկանության գնդպաետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և նույն վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:

Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, Գյուլնազ տատու հեքիաթները պատմել, թե ատրճանակը՝ մեկ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ սպանության վայրում ճիվաղը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները վիրավորի կյանքի համար էին պայքարում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, եւ նույն վարչության քրեական հետախոզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ պարզել էին, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության պողոտա եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ այդ պահին 2 ճիվաղ, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ ստահակները դիմել են փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Դեպքի վայրում զննություն էին կատարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էի նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը եւ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրում աշխատել էին նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրի հարեւանությամբ աշխատող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին «Էս ուր ենք հասել, չգիտենք, էսպես որ գնա, հասնելու ու անցնելու ենք 90-ական թվականներին, երբ հանրապետությունում տիրում էր բեսպրեդել, էդ աստիճանի հաբռգեն, որ ոստիկանության աշխատակցին իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանեն, մեկին էլ դաժան ծեծի ենթարկեն: Խոսում են Եվրոպայից ու եվրոպական օրենքներից, էդ նույն եվրոպայում իրավապահ համակարգն ավելի ապահովագրված է, իսկ էստեղ ականատես ենք լինում էսպիսի դեպքերի, եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ինչ-որ վիժվածք նորից գործի կդնի հրազենը, ժամանակն ա որ թողնեն, մեր ոստիկանությունն ու իրավապահ համակարգը նույնպես եվրոպայի փոլիսի նման աշխատեն, եթե պետք է, չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա ոստիկանությունը պետք է իրավունք ունենա դիմելու ամենակտրուկ միջոցի, գոնե այս դեպքը դաս լինի որոշ գրանտակերների, որ մի քանի կոպեկ կպցնելու համար չփորձեն ոստիկանության, քննչական ու դատախազության համակարգի ծառայողներին անհիմն պիտակավորեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում էր նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով: Սպանվածն էլ եղել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժն՝ ԱՅՍՏԵՂ

 

19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված