Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Մենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ Շարմազանով Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով


Ռազմատենչ խրախճանք Բաքվում. ինչ էին անում համանախագահները

Ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, մասնավորապես դրա, այսպես ասած, Հայաստան-արցախյան հատվածը համընկավ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն հնչեցնում էին իրենց համար ավանդական և սովորական դարձած ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը, այլ նաև հավակնություններ ներկայացնում Զանգեզուրի առումով: Այդ հայտարարությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների այցը ստանում է բավականին հակասական երանգավորում: Ի՞նչ են ուզում համանախագահները Հայաստանից, Արցախից, և ի՞նչ բովանդակությամբ: Եթե նրանք ուզում են խաղաղություն, ապա համանախագահները թերևս պետք է գային ոչ թե Հայաստան, այլ մեկնեին Բաքու, որտեղ Էրդողանն ու Ալիևը զարկ էին տվել երևակայությանն ու ռեգիոնալ հավակնությունների շքերթ կազմակերպել: Որովհետև ռեգիոնալ և միջազգային անվտանգության ցցուն սպառնալիքները Բաքվում էին, երկուսը մի տեղում, երկու ոչ երնեկը մեկ տեղում:

Երբ համանախագահները Երևանում ու Ստեփանակերտում խաղաղության հարց էին քննարկում, Բաքվում էր «ցանվում» ռեգիոնալ նոր պատերազմը: Կտա՞ այն ծիլեր, կախված է հանգամանքից, թե ուժային երեք կենտրոնները՝ Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը ինչպես կարձագանքեն խաղաղության սպառնալիքներին և որքանով ճիշտ կընտրեն իրենց ռեգիոնալ «գեոլոկացիան»: Երեք ուժային կենտրոնները ներկայումս Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած պատերազմի պայմաններում ունեն իրարամերժ դիրքորոշումներ, և դա նորություն չէ:

Նույնը հնարավոր չէ ասել Կովկասի առումով, քանի որ ակնառու է համանախագահ երեք երկրների կոնսենսուսը՝ ընդդեմ ռեգիոնալ նոր լարվածության: Բայց խնդիրն այն է, թե ինչպիսի տրամաբանություն է առկա այդ լարվածության կանխման կամ զսպման առնվազն միջնաժամկետ տիրույթում:

Այդ համատեքստում առանցքային է դառնում, թե ինչ է դիտարկվում Հայաստանը՝ Արցախը ներառյալ: Դիտարկվում է որպես ռեգիոնալ անվտանգության և կայունության պարե՞կ, որին աջակցում են հնարավոր միջոցներով, թե՞ դիտարկվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ավար: Պետք է նկատել, որ, համենայնդեպս, արցախյան շարժման, պատերազմի ընթացքն ու հայկական հաղթանակը, և ընդհանուր առմամբ հետագա քառորդ դարը՝ չնայած դրա ընթացքում հակասական փուլերին, վկայում են, որ Հայաստանը դիտարկվում է անվտանգության և կայունության պարեկ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ այդ դիտարկումները կարող են ստանալ նոր լիցք՝ լեգիտիմ իշխանության տեսքով:

Միաժամանակ, սակայն, նոր իշխանությունն էլ չպետք է բավարարվի լոկ լեգիտիմության պաշարով և ինքն էլ իր հերթին պետք է սնուցի Հայաստանի դերի վերաբերյալ միջազգային դիտարկումները: Եվ, խոշոր հաշվով, այդ հանգամանքը ներկայումս հայկական պետականության օրակարգի առաջնային հարցերից է՝ սնուցել հայկական դերակատարման միջազգային լեգիտիմությունը նոր գաղափարներով ու ռեգիոնալ նոր մտահղացումներով: Ժողովրդավարությունն այստեղ կարևոր ասպեկտ է, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար:

Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված