Շրիշակից ցածր մակարդակով, բայց կարևորը՝ «հպարտ»

Վերջին երկու օրերին հասարակությունը ակտիվորեն քննարկում է ԱԺ «իմքայլական», իսկ ավելի կոնկրետ՝ լևոնտերպետրոսյանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Այս թեմայով ամեն ինչ պարզ է, չենք մանրամասնի: Սակայն հարցը Անդրանիկ Քոչարյանը չէ, նրա պահվածքը հասարակության համար նորություն չէ: 

Հասկանալի էր նաև, որ նա ներողություն չի էլ խնդրելու, այլ մի բան էլ այլոց է մեղավոր համարելու: Սա սպասելի էր, ու անակնկալ ոչինչ չկար: Հարցը նաև Արփինե Հովհաննիսյանը չէ: 

Ավելին, էականը այն չէ, կնոջ մասին է խոսքը, տղամարդու, քաղաքական գործչի, մտավորականի, թե պարզապես քաղաքացու: 

Խնդիրն այն մթնոլորտն ու բառամթերքն է, որ գնալով ավելի ու ավելի է պարուրում բոլորիս: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ քաղաքական ու հասարակական դիսկուրսն իջավ շրիշակի մակարդակի: Ասել, որ նախկինում չի եղել նման մթնոլորտ, հայհոյանք, նշանակում է մեղանչել արդարության դեմ: 

Անշուշտ, եղել է: Սակայն ոչ այս ուժգնությամբ, ոչ այս քանակով ու ոչ այս մակարդակով:

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում:

Ժամանակին շատերը ցնծությամբ ընդունեցին «նախկինների» անուններով սև պաստառները, նրանց տների վրա գրոհները, նրանց նկատմամբ հայհոյանքն ու վիրավորանքը: 

Հետո իշխանությունները հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների: 

Արդյունքում նախկին իշխանության ներկայացուցիչները և այն մարդիկ, որոնք կհամարձակվեին քննադատել նոր իշխանություններին, հայտնվեցին իշխանական բազմահազար ֆեյքերի ու հենց իշխանության ներկայացուցիչների բացահայտ վիրավորանքների տարափի ներքո:

Հետո թիրախավորվեցին գործարարները, դատավորները, ընդդիմությունը, գերակա դարձավ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, վնգստալու, ծնկի բերելու կարգի բառապաշարը:

Քանի որ իշխանությունները մտադիր չեն քննադատություններին փաստարկված պատասխան տալ, փորձում են ֆեյքերի միջոցով հանրային կարծիքի մանիպուլյացիա իրականացնել և մարդկանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, սակայն նրանց այդ գործելակերպը վարակիչ է դառնում իրական օգտատերերի համար, այդ թվում՝ կանանց, որոնք օգտագործում են կնոջը ոչ հարիր արտահայտություններ:

Խնդիրն այն է, որ հասարակ քաղաքացիները զոհ են դառնում իշխանության կողմից կիրառվող քարոզչական տեխնոլոգիային՝ մտածելով, թե հասարակության շրջանում տիրում են այդպիսի տրամադրություններ, ինչն առկա է սոցցանցերում: 

Արդյունքում վիրավորելու և մրոտելու պրակտիկան հասարակական կյանքում գտնում է իր հունը և ավելի է ընդլայնվում՝ դուրս գալով ֆեյքերի տիրույթից դեպի քաղաքական ու հասարակական բանավեճերի հարթակ: 

Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք իրենց ֆեյսբուքյան էջերում արված գրառումներում զերծ չեն մնում իշխանության քննադատների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելուց:

Քանի որ իշխանության կողմից խրախուսվում է մեղադրանքներ հնչեցնելու և վիրավորելու գործելակերպը, ապա իրավիճակի լրջությունը հասնում է այն մակարդակի, երբ նույն Անդրանիկ Քոչարյանի խայտառակ պահվածքը ոմանց կողմից նույնիսկ աջակցություն է ստանում: «Լավ է անում»-ի կարգի գրառումները ստեղծում են ամենաթողության մթնոլորտ, որը հետագայում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: 

Ընդ որում, ամենազարմանալին «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» դրսևորվողների պահվածքն է:

 

Ի դեպ, այն թեզը, թե՝ այս մեկն էլ այսպես է իրեն պահել, բա, լա՞վ է, անհեթեթություն է: Իհարկե, վատ է, շատ վատ է, անթույլատրելի է: 

Եվ ընդհանրապես, եթե մի բան նախկինում վատ է եղել, չի նշանակում, որ այսօր դա կարելի ու լավ է: Կարծես թե հասարակությունը հենց այդ վատն է մերժել, ոչ թե միայն, ենթադրենք, Սերժ Սարգսյանին:

Բարեբախտաբար, գտնվեցին տրամաբանող, սթափ դատող, բարոյականությունը անձնական ու քաղաքական շահից վեր դասող անձինք, այդ թվում՝ իշխանական ուժից (թեկուզ նրանց մատների վրա կարելի է հաշվել): 

Բայց, կրկնում ենք, սա միայն դրվագ է. իրականում նման վիճակը դարձել է առօրյա, նման մակարդակը կարծես դառնում է սովորական, երբ անչափահաս երեխաներ ունեցող հայտնի մեկն ամեն օր հայհոյանք է գրում իր էջում՝ հաշվի չառնելով, որ մեր և իր երեխաներն էլ են կարդում դա, բուհերից մեկի հոգաբարձուների խորհրդի նախագահը ամենօրյա ռեժիմով է հայհոյանքով արտահայտվում: 

Եվ այդպես շարունակ:

 

Բայց պիտի հաշվի առնենք, որ միշտ գործում է բումերանգի էֆեկտը, յուրաքանչյուրի վարքն ի վերջո իրեն է վերադառնալու: Բայց սա էլ ամենակարևորը չէ. 

մենք խճճվում ենք մաղձի, թույնի, չարության ու հայհոյանքի ճահճում, պառակտում ենք հասարակությանը որքան ուժ ունենք: Այնինչ անսահման մարտահրավերներ ունենք, որոնք այս մթնոլորտում հաղթահարել չենք կարողանալու: 

Ու այս վիճակն այսօր միայն մեկ պատասխանատու ունի, ու այդ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ամեն ինչ չի որոշվում դատելով, նստեցնելով, վարկաբեկելով: Խնդիրը շատ ավելի խորքային է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակ է. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին (Տեսանյութ) «Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է». Փաշինյանին Կապանում դիմավորել են ակցիայով (Տեսանյութ) Ո՞նց հայ մայրիկին համոզես, որ իր զինվոր որդուն մուրաբա չուղարկի. Փաշինյան (Տեսանյութ) Ո՞ւմ աշխատավարձն է բարձրացել. Փաշինյանը փաստեր է ներկայացրել ՀՔԾ-ում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիներինը միասին վերցված. Փաշինյան Մի զինծառայողն ինքն իր վրա է կրակել. Դավիթ Տոնոյանը՝ նախօրեի միջադեպի մասին (Տեսանյութ) Ոնց որ էդ ասողների իշխանությունների օրոք հայերի 70 տոկոսը թիֆլիսահայ էր. Փաշինյանը հեգնեց (Տեսանյութ) 2019-ի վերջին Հայաստանում ստեղծվել են 81 534 նոր աշխատատեղեր. Փաշինյան Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծվի 2020թ. Հաջողվել է հարկային եկամուտները ավելացնել 505.4 միլիարդով. փաստ № 1 Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ Բարեւն էլ ժամով պիտի տանք. Փաշինյանն ասուլիսը սկսեց կատակով (Տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կապանում (ուղիղ) Ներ­հա­սա­րա­կա­կան ու ներ­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տում կու­տակ­ված աղ­բը մաք­րե­լու ժա­մա­նա­կը
Ամենաընթերցված
Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորո... «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրան... Փողոց փակելով մարզպետ դառավ, հիմա ասում է՝ փողոցնե... «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն» Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա... «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող... Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր... Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն ... Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն... «Ու էս կենդանին ոստիկան է. Ականջդ կանչի, Վլադիմիր ... Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են... Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերն... «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamu... Արթուր Վանեցյանը գրառում է արել Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Կապանում Ստիպված եմ հիասթափեցնել վարչապետ Փաշինյանին. Հայաս...
website by Sargssyan