Դավիթ Անանյանը պարգեւատրվել է մեդալով. Այն հանձնել է Մհեր Գրիգորյանը
Ուշադրության կենտրոնումՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մի խումբ պետական եւ հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի եւ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ կազմակերպված պարգեւատրման արարողության ժամանակ:
Նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգեւների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ պարգեւներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր եւ բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաեւ՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձեւով ներկայացրել եք նաեւ մեզ»: