ԵԽ նախարարների կոմիտեն որոշմամբ կարեւորել է ՄԻՊ-ի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

Դիրքորոշման մեջ անդրադարձ էր կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, եւ Պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, Նախարարների կոմիտեին ուղարկված դիրքորոշմամբ կարեւորվել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։

Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ, որոնք կամրապնդեն Պաշտպանության նախարարության գործունեությունն այս ոլորտում։ Առաջարկների մյուս մասը վերաբերել էր զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն առանձին առաջարկներ էր ներկայացրել նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների կրթության եւ առհասարակ իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Առաջարկները ներկայացնելուց հետո Պաշտպանի աշխատակազմն ու Պաշտպանության նախարարությունը շարունակել են դրանց իրագործմանն ուղղված արդյունավետ աշխատանքը՝ համագործակցելով նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը եւ զինծառայողներին բռնություններից պաշտպանելու հարցերին՝ Նախարարների կոմիտեի քարտուղարությունը կարեւորել է, որ իրավասու պետական մարմինները ոլորտի զարգացման հարցում հաշվի առնեն Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ տեղ գտած մտահոգությունները եւ առաջարկությունները:

Հայրենի բնությունը՝ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա հոգածության ներքո Կառավարության նիստի օրակարգում 69 հարց է, որից 61-ը՝ չզեկուցվող Գ.Ծառուկյանն ընդունել է Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին. ստորագրվել է հուշագիր Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից. Վարդենիսի ԲԿ-ում մահացած երեխայի մոր վիճակը կայուն ծանր է Առաջին անգամ ՉԼ-ի խմբային փուլում գրանցվեց 9 հեթ-տրիկ «Փաստ». Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր համայնքների խոշորացումը, հիմա պատրաստվում են խոշորացման նոր փուլին «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին Պետք է սպասել Հայաստանի վրա հարձակման հարցմանը Թուրքիայի պատասխանին. ՀՅԴ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր 430 մլն դրամ Երեւանում Ամանորի տոնակատարության համար. մայրաքաղաքի իշխանությունների արդարացումները ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել ՀՀ Զինված ուժերում մարզական ակումբ կբացվի. քննարկումներ խորհրդարանական հանձնաժողովում «Հրապարակ». Արցախին պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ. Ռ. Քոչարյան
Ամենաընթերցված
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հ... Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա...
website by Sargssyan