Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժվելու են. Նարեկ Սամսոնյան
Ուշադրության կենտրոնումՀրայր Թովմասյանի սանիկներին կալանավորելով ուղղակի ճնշում են գործադրում ՍԴ նախագահի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Այս բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողներն ու առավել եւս կատարողները խստագույնս պատժվելու են իրավական, բարոյական եւ մնացած բոլոր հարթություններում:
Ես վստահ եմ, որ հենց Հրայրի նման չհանձնվող ու կռիվ տվող ՍԴ նախագահ է պետք մեր երկրին: Հիմա կռիվը Նիկոլ vs Հրայր չի, հիմա կռիվը Նիկոլ vs Սահմանադրություն ա ու էս կռվում պետք ա հաղթի Սահմանադրությունը: Բանակից թռածների կառավարությունն իրա ծոծորակը կտեսնի կապիտուլացված ՍԴ չի տեսնի»,–գրել է նա: