Նուբարաշենում բախվել են 3 մեքենա. տուժածներ չկան
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 29-ին, ժամը 00:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենից դեպի կամուրջ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի սկզբնամասում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Սեդրակ Ե.), «Infiniti QX4» (վարորդ` Արթուր Հ.) և «Ford Transit» (վարորդ` Արմեն Վ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները փակել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: