«Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան
BlogԿարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այսօր համացանցում հայտնվել էր բաց նամակ ուղղված Գագիկ Ծառուկյանին՝ «Արմօյլ» ընկերության գործունեության հետ կապված:
Նամակին կցված էր միայն անուն, ազգանուններ և ստորագրություններ, առանց հասցեների և այլ կոնտակտային ինֆորմացիաների, որն արդեն իսկ կասկածի տակ էր դնում այդ բաց նամակի հավաստիությունը։
Իսկ իրականությունը պարզվում է հետևյալն է,նամակի «կազմակերպիչները» ոչ ավել ոչ պակաս հարևանությամբ գործող չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ընկերութան տնօրինությունն է։Ովքեր չբավարարվելով տարատեսակ պրովակացիաններով հիմա էլ այսպիսի մանիպուլիացիաների են դիմել օգտագործելով ընկերության
աշխատակիցներին։Այս ստորագրությունների հավաքագրման գործընթացն էլ հանձն է առել սույն ընկերության աշխատակից
«սադովնիկ» Վալեր մականվամբ անձը։
Ստացվում է, որ տվյալ ընկերությունը իր բիզնես շահի համար պատրաստ է գնալ ստոր խարդախությունների և անգամ բնակիչների անունից տարատեսակ կեղծ բաց նամակներ տարածելով։
Նման գործելաոճն առնվազն անընդունելի և անթույլատրելի է և այդ ընկերության համար ոչ մի դրական արդյունք չի կարող ապահովել: Իսկ լրատվամիջոցները, որոնք մասն են դառնում նման շանտաժների հրապարակմանը պետք է գիտակցեն, որ իրենք ևս կրում են դրա պատասխանատվությունը: