«Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվել է 15 հազար հա անասնակեր (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհը մարվել է ժամը 07:25-ին: Այրվել է մոտ 15000 հակ անասնակեր:
Հրշեջ-փրկարարների օգնության կարիքն այլեւս չկա: