«Ժողովուրդ». Գազի գնի նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու

«Ժողովուրդ» թերթն իր խմբագրականում գրում է. «Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երեւանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի երեւանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համաձայնության հասնել, որպեսզի խորհրդի երեւանյան նիստին ռուսական կողմից հենց Պուտինը մասնակցի:

Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց էլ, որ հոկտեմբերին Երեւան կժամանեն նաեւ Սինգապուրի եւ Իրանի ղեկավարները՝ թերեւս համաժողովականներին ակնարկելով, որ ԵՏՄ տնտեսական հետաքրքրությունից ելնելով է մեր երկիր հրավիրել այդ երկու երկրների ղեկավարներին:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Երեւան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, եւ 16:00-ին էլ կվերադառնա: ԵՏՄ երեւանյան նիստի նախապատրաստական ծանր գործից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է:

Նիստի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի՝ ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է: Հայ-ռուսական հարաբերություններում առերեւույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում, ռազմավարական գործընկերներ ենք՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավորներին ու բժիշկներին... Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճաքերն ակնհայտ են:

Դրանց վկայությունն են, օրինակ, հակառուս պաշտոնյաների նշանակումները, նաեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ- ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի՝ դեմ քվեարկությունը:

Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միեւնույնն է, սխալը շտկել չստացվեց: Եվ ամենաէականը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երեւանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը Խնդիրը պարզաբանված է, մարդը բողոք չունի, բայց... վարչապետի մոտ բողոքում է. past.am Գ.Ծառուկյանի աջակցությամբ կկայանա Աշոտ Ղազարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված երեկո Գ.Ծառուկյանի շնորհիվ Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողները կրկին մեկնել են Արցախ Բարգավաճ Հայաստան Կուսակցության հայտարարությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan