ԵԱՀԿ ՄԽ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել նվազագույնի հասցնել խափանարար հռետորաբանությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարությունում։

Համանախագահներին հանդիպումների ժամանակ միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի եւ Միավորված Ազգերի Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են իրենց գործունեության մասին հունիսին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո, ներառյալ վերջին խորհրդակցությունները Փարիզում եւ Ժնեւում՝ հումանիտար հարցերի եւ ղարաբաղյան հակամարտությունում անվտանգության հարցերի վերաբերյալ։

Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, եւ խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։

Համանախագահները եւ նախարարները շարունակել են լարվածության թուլացմանը եւ խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման հավելյալ միջոցների քննարկումը։ Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։

Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան առաջիկայում։ 

Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Մեսիի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» վստահ հաղթանակը (տեսանյութ) Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. Նա հոսպիտալացվել է Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից. ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հրազդանում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մեքենայում Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում
Ամենաընթերցված
Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հով... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների ... «Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով «Ով է լինելու Փաշինյանի իշխանության այլընտրանքը՝ ի... Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտա... Տուրքերը բարձրանում են. Երևանի ավագանու անդամ
website by Sargssyan