Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն կինոարդյունաբերության ոլորտում. Փաշինյանը հանդիպել է Նարենդրա Մոդիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը եւ նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, եւ պատրաստ է շարունակել հետեւողական եւ ակտիվ համատեղ աշխատանքը առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով եւ քննարկել հայ-հնդկաստանյան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝ Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերը դարավոր են եւ ամուր, եւ Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը եւ Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առեւտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման եւ փոխայցելությունների կազմակերպման հարցին։ Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։

Հայաստանի եւ Հնդկաստանի վարչապետերը նաեւ մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
Ամենաընթերցված
Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ... Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն... Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ուն... «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ... ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտն... Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամին... Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարար... 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հ...
website by Sargssyan