Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


«168 ժամ». Օսիպյանի հարկադիր հանգիստը, կամ՝ վերջին նշանակումների հետքերով. Ո՞ւմ հետ է նա հիմա Դուբայում

Ուշադրության կենտրոնում

«168 ժամ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից եւ ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:

Տարօրինակ է, սակայն, որ նախկին ոստիկանապետն արձակուրդ է մեկնում իր՝ գլխավոր խորհրդական նշանակվելուց անմիջապես հետո, հատկապես, որ 168.am-ին տեղեկություններ հասան, որ Վալերի Օսիպյանի հապճեպ արձակուրդ մեկնելը կապ ունի պաշտոնանկությունից անմիջապես առաջ նրա ստորագրած թվով շուրջ 40 հրամանների հետ, որոնցով նա տարբեր մարդկանց պաշտոնների էր նշանակել, ոմանց էլ՝ խոստումներ տվել։

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հեռանալուց մեկ օր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համակարգում հասցրել էր մի շարք նշանակումներ անել, ամենայն հավանականությամբ՝ այն մարդկանց, ում խոստացել էր պաշտոն կամ արդեն պայմանավորվել էր: Օսիպյանը մոտավորապես 40 հրաման էր ստորագրել, մոտ 10 տարբեր աստիճանի պաշտոնյաների նշանակումներ եւ այլ համակարգային փոփոխություններ: Բացի այդ, Օսիպյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ ՌԴ ՆԳՆ-ում: Ըստ հրապարակումների՝  Օսիպյանը նաեւ զենքեր էր նվիրել համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցների:

Ոստիկանության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, սակայն, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, վերանայել է Օսիպյանի վերջին հրամանները: Նա հերթով կանչել է նորանշանակներին եւ ուղարկել հին պաշտոններին, այդպես հրամանների մեծ մասը վերանայվել են: Իհարկե, ոչ մեկը չի ցանկանում զրկվել իր նոր պաշտոնից, սակայն այլընտրանք չկա` կամ ուղարկում են կադրերի ռեզերվ, կամ հին պաշտոնին: ՌԴ ՆԳՆ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանի հրամանը եւս «հետողորմյա» է արվել։ Համակարգում այդ կապակցությամբ կատակում էին՝ իրերը ուղարկեց, բայց ինքը տեղ չհասավ:

Սկզբում՝ պաշտոնի նշանակում, պաշտոնի բարձրացում, հետո՝ զենքով պարգեւատրում

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Վալերի Օսիպյանը զենքով պարգեւատրել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի, ինչպես նաեւ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին եւ նրա որդուն՝ Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանին։

«Հետքը» ժամանակին անդրադարձել էր ՀՀ-ում Ղրղըզստանի նախկին պատվավոր հյուպատոս  Բաբկեն Սեդրակյանի՝ Դուբայում ունեցած անշարժ գույքին։ Կայքը գրել էր, որ Բ. Սեդրակյանը 2014թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ նրա կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:

Նշենք, որ Բաբկեն Սեդրակյանը 7-րդ վարչության պետ էր նշանակվել Փաշինյանի գլխավորած հեղափոխական գործողություններից հետո՝  2018թ. դեկտեմբերի 7-ին։ Այս տարվա հուլիսին պաշտոնի բարձրացում էր ստացել նաեւ Բաբկեն Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել էր Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին: Ըստ ArmDaily.am-ի՝ ոստիկանությունում է աշխատում նաեւ Բ. Սեդրակյանի դուստրը։

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ազատվեց աշխատանքից։

Միասին՝ Դուբայում

Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանը եւ Ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ընտանիքներով գտնվում են ԱՄԷ Դուբայ քաղաքում, ուր, ինչպես նշեցինք, վերջինս տուն ունի։ 168.am-ի նույն աղբյուրը պնդում է, որ երկրից Օսիպյանի բացակայությունը կապ ունի նրա՝ պաշտոնից հեռանալուց առաջ ստորագրած, բայց այդպես էլ իրականություն չդարձած վերոնշյալ թվով 40 նշանակումների հետ, որոնք հարցեր ունեն ներկայացնելու։

Ի դեպ, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Վալերի Օսիպյանի համար անակնկալ է եղել իր՝ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու լուրը, իսկ մինչ այդ նա փորձում էր «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի ունեցած կապերի միջոցով կազմակերպել իր տեղափոխությունը Մոսկվա, այն է՝ դառնալ ՌԴ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը։

Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Վերջինս մոտ է Օսիպյանի հետ եւ շատ հարցերում նրան հովանավորում է։

Ինչեւէ, առաջիկայում կփորձենք այս տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տրամադրել, իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի՝ Հայաստան վերադարձին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված