Մենք ներմուծում ենք այն չափանիշները, որոնք գործում են Շվեդիայում, Նորվեգիայում. Փաշինյանը՝ Բանկային գաղտնիքի մասին
Ուշադրության կենտրոնումԲանկային գաղտնիքի մասրի օրենքի փոփոխության ժամանակ ես դրել եմ շատ պարզ չափանիշ. ասել եմ՝ Հայաստանում պետք է գործի նույն ստանդարտը, ինչը, օրինակ, գործում է Սկանդինավյան երկրներում: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սկանդինավյան երկրներում տնտեսությունը չի քանդվում, ճի՞շտ է, այնտեղ բանկային համակարգը կայուն է: Մենք չենք կարող առանց այդ փոփոխությունների մեր երկրում հաստատել իրավական, ժողովրդավարական, սոցիալական, ինքնիշխան պետություն»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ պետք չէ վախեցնել, թե նման փոփոխությունները կարող են սպառնալ բանկային համակարգի կայունությանը. «Հայաստանի բանկային համակարգը կայուն է եւ կշարունակի կայուն մնալ: Մենք ներմուծում ենք այն չափանիշները, որոնք գործում են Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում:
Մարդիկ իրենք իրենց համար օրենքներ են գրել, որ նախ կարողանան գողանալ, հետո այդ գողացածը կարողանան պահել եւ ոչ ոք չկարողանա գտնել: Մենք չենք կարող այս վիճակը հանդուրժել»,-հայտարարեց Փաշինյանը: