«Ժամանակ». Սերժ Սարգսյանի օրոք ՎԾ ղեկավարը «քցել է». նա հրաժարվում է բանկին վերադարձնել 1 մլն դոլար վարկը
Ուշադրության կենտրոնում«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի օրոք վերահսկողական ծառայության ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը «քցել» է «Հայբիզնես» բանկին։
Մասնավորապես՝ նա ժամանակին մոտ 1 միլիոն դոլարի վարկ է ձեւակերպել, ստացել, սակայն ներկայումս հրաժարվում է վերադարձնել վարկը։
Ուշագրավ է, որ Հովիկ Հովսեփյանը նախկինում «փայ» ուներ «Հայբիզնես» բանկում, իսկ ներկայումս, երբ այլեւս մասնաբաժին չունի, որոշել է «քցել» բանկին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում