Հայտնի է, թե ով է 21 միլիոն դրամ հարկից խուսափած «աստղը»

Hraparak.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ  հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: 

Մենք տեղեկացանք, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում,նա համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը, եթե ոչ ամենապահանջվածը։ Վերջին մեկ տարում էլ նա շրջագայություն է սկսել աշխարհի տարբեր երկներով եւ քաղաքներով՝ յուրաքանչյուր տեղում հանդես գալով համերգային ծրագրով։

Մենք փորձեցինք կապ հաստատել երգչուհու ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հետ, որը նաեւ նրա պրոդյուսերն է, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր։

Նշենք, որ ավելի վաղ Վահրամն ասել էր, որ իրենք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը «Մինչեւ շաբաթվա վերջ առաջարկներ ներկայացրեք». Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն «էս ի՞նչ աղմուկ է, եւ փողոցային խուլիգանի նման խոսում են». միջադեպ ցուցարար ուսանողների եւ դասախոսի միջեւ Արտակարգ դեպք Երեւանում. 17–ամյա ուսանողը դանակի հարվածներ է հասցրել 51–ամյա տղամարդուն, այդ թվում պարանոցին «Այս ԱԺ-ում մուննաթով խոսելու իրավունք չունեք». Գայանե Աբրահամյանը՝ Տիգրան Ուրիխանյանին Խոշոր հրդեհ Աթոյան փողոցում. այրվել են ավտոմեքենաներ եւ ավտոտնակներ Ուսանողների եւ ՀՅԴ երիտասարդների իրազեկման երթը Երեւանի փողոցներով ՈՒՂԻՂ. ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեի նախագիծը Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա հարսանյաց սրահ եւ զբոսայգի են կառուցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (ֆոտո) «Ժամանակ». Նոր նախագիծ. «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որեւէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ Գ.Ծառուկյանի աջակցությունը Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողներին և անապահով ընտանիքներին Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում 26 տարուց ավելի է` կոյուղի չկա. բնակիչները դժգոհեցին Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Եղեգնձորում էր. նա դժգոհեց արդյունքներից Նիկոլ Փաշինյանը Վայքում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերին
Ամենաընթերցված
ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա...
website by Sargssyan