Լուիս Սուարես․ Ծանր տարի է սպասվում, այս պարտությունները կարող են վերջում մեզ զրկել տիտղոսից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Պրիմերայի 5-րդ տուրում «Գրանադայից» կրած պարտությունը (0։2)։ Կատալոնական ակումբն արդեն երկրորդ պարտությունն է կրում ընթացիկ առաջնությունում։

«Այս պարտությունը խոցում է մեր ինքնասիրությունը։ Մենք պետք է վերլուծենք շատ գործոններ եւ լինենք ինքնաքննադատ, որպեսզի ավելի լավը դառնանք։

Խաղը հենց մեկնարկից բարդ դասավորվեց, գրեթե առաջին րոպեից պարտվում էինք, ինչը սրում էր իրավիճակը։ Շատ էինք վերահսկում գնդակը, սակայն իրական գոլային պահեր չստեղծեցինք։

Անցած մրցաշրջանի եւ նվաճած տիտղոսի մասին չենք մտածում։ Պետք է հասկանալ, թե ինչու չենք հաղթում, ինչու չենք ստեղծում գոլային պահեր։ Այս ամենը անհանգստացնում է։

Երկար եւ ծանր տարի է սպասվում, դեռ երկար ճանապարհ կա, բայց այս պարտությունները կարող են վերջում մեզ զրկել տիտղոսից։ Այս պահին է պետք վերլուծել, թե ինչ է կատարվում»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 7 միավորով 7-րդն է, իսկ «Գրանադան», «Սեւիլիան» (4 խաղ) եւ Մադրիդի «Աթլետիկոն» վաստակել են 10-աան միավոր։

5-րդ տուրում «Սեւիլիան» կընդունի «Ռեալին», որն ունի 8 միավոր։ Սեպտեմբերի 22-ին նախատեսված հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը Խնդիրը պարզաբանված է, մարդը բողոք չունի, բայց... վարչապետի մոտ բողոքում է. past.am Գ.Ծառուկյանի աջակցությամբ կկայանա Աշոտ Ղազարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված երեկո Գ.Ծառուկյանի շնորհիվ Գեղարքունիքի մարզի զինծառայողների ծնողները կրկին մեկնել են Արցախ Բարգավաճ Հայաստան Կուսակցության հայտարարությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գ.Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ քաղաքական դպրոց ընդունված երիտասարդների հետ
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan