«Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Սերժ Սարգսյանին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անկախության տոնի առթիվ ուղղված ուղերձին` նշելով, որ Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է:
«Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։
Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել։
Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար։
Ապրիլյան պատերազմի հիշատակի օրն՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի։ Հենց այսպիսի մոտեցումներն են բաժանարար գծեր գծել և ստիպել ժողովրդին համախմբվել և մերժել կեղծիքն ու զոռբայությունը։
Ես հուսով եմ՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին ճոռոմ հայտարարություն անողները հիշում են, որ հայրենիքի հանդեպ սերը չի կարող 50 տոկոս չափաբաժնով լինել»,- ասվում է գրառման մեջ։

 

Անդրանիկ Քոչարյանը 2016թ-ին տված հարցազրույցում հպարտացել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է «Սասուն, դու նամուս չունե՞ս, Մանվելն էնտեղ մեռնում ա». Վոլոդիա Հովհաննիսյան (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, գործ ունենք Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ. Շարմազանով Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գևորգ Դանիելյան «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին Գ.Ծառուկյանը հետևել է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարի մեկնարկային մենամարտերին Ռուբեն Հայրապետյանը ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների` տեսակետ ունի. Արամ Սարգսյան «Բրավո Քիմ». Նաիրա Զոհրաբյանը` Քիմ Քարդաշյանին շնորհակալություն է հայտնել Ապարան-Քուչակ և Սևան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ Գործը կուղարկվի դատարա՞ն, թե՞ կկարճվի․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Եթե Քոչարյանը հայտնվի ազատության մեջ՝ լրատվամիջոցները հնարավորություն կունենան նրա հետ շփվելու. Վիկտոր Սողոմոնյան Հետո չասես, որ չեմ զգուշացրել․ Աշոտյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցված
Անդրանիկ Քոչարյանը 2016թ-ին տված հարցազրույցում հպ... Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, գո... «Բրավո Քիմ». Նաիրա Զոհրաբյանը` Քիմ Քարդաշյանին շնո... Հետո չասես, որ չեմ զգուշացրել․ Աշոտյանը՝ Փաշինյանի... Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվ... Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հ... Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա Վա... «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարա... «Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավե... Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայա... Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դր... Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի ... Հայկ Մարությանը հրապարակել է փաստաթղթերի պատճեններ... Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան «Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս՝ ինչի՞ վրա է իր ... Սիրուշոյի նոր ուշագրավ նախաձեռնությունը. «Ամերիկայ... «Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ ... Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն ա... Այսօր շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյ... Կտրուկ տաքացում ունենք. Սուրենյան
website by Sargssyan