Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում: Այս մասին Facebook_ի իր էջում Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է՝

շուրջ քառորդդարյա նորագույն պատմություն, հիրավի հերոսական ճանապարհ, որի յուրաքանչյուր ակնթարթը ծանրագույն մաքառում էր, խիզախում, նվիրում, անտրտունջ ջանքեր, թիմային աշխատանք, որի յուրաքանչյուր բաժանումն իր հաջողությունն է ունեցել, իր ձեռքբերումն ու բացթողումը, եւ այսօր անհնար է մեկ հայացքով ամբողջացնել կամ ներկայացնել այն։

Սակայն, վստահ եմ, բոլորիս համար Անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակն է՝ մեր ուժի, հպարտության գրավականը, որը, Արցախյան պատերազմում արիաբար հաղթելով իր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին, ամուր, վստահ կանգնած իր դիրքերում, այսօր էլ ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը։

Մենք ասում ենք՝ մեր նպատակը միասնական մեկ հայրենիքն է։

Սակայն այդ նպատակին հասնելու եւ արտաքին ուժերին այսուհետ նույնպես պատվով դիմակայելու համար ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում եւ կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության, ժողովրդի համար,

պե՛տք է արդարություն հաստատել պետության ներսում եւ չտրվե՛լ կեղծ զրպարտանքներով հասարակությանը մոլորեցնելու գայթակղությանը (․․․այդպես թույլերն են պաշտպանվում), որովհետեւ նրանք, որոնք մարտի դաշտում իրենց վրա կրակ վերցնելով, թրծվել, հաղթել են, հաղթելու են նաեւ այս ճակատում՝ խաղաղ, օրինական ճանապարհով։

Մենք անկախությունը նվաճել ենք մեր մարտական ընկերների, եղբայրների, որդիների կյանքի, առողջության գնով...

Եվ որեւէ մեկը իրավունք չունի խարխլելու մեր ժողովրդի անդորրը, մեր երիտասարդ պետության հիմնասյուները։

Պետականությունը անսակարկելի, բարձրագույն արժեք է։

Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս պա՛րտքն է եւ պատիվ։

Եկե՛ք ուրեմն պատվով եւ խիզախությամբ պաշտպանենք մեր անցյալի հաղթանակները, ավելի եռանդուն շենացնենք երկիրը՝ կենտրոնացնելով պետականամետ, առողջ ուժերը այսօր մեր ժողովրդի համար կարեւորագույն զենքի՝ տնտեսության զարգացման վրա, եւ համախմբված, մեկ բռունցք դարձած՝ պատրաստ լինենք նոր մարտահրավերներին դիմակայելու։

Սիրելի՛ հայրենակիցներ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ուժ, տոկունություն, երջանկություն եմ ձեզ մաղթում եւ նոր հաղթանակներ՝ հանուն Հայրենիքի բարօրության, փառքի, խաղաղ ապագայի»:

Պարետի նոր որոշումը Տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը. դաժան սպանության տեսանյութը Մոսկվա-Երևան չվերթներ տեղի կունենան. Ինչ արժե տոմսն ու որտեղից այն կարելի է ձեռք բերել Նոր որոշում. Օգոստոսի 3-ից սպասվում է… Ես անիծում եմ մեր նախնիներին. Մարգարիտա Սիմոնյանը սկանդալային գրառում է արել՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանին Ուշադրություն, տեղեկություն նրանց համար, ովքեր սեպտեմբերից պետք է դպրոց հաճախեն Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին. պարետ Աստված հոգիդ լուսավորի, եղբայր. Սիփան Փաշինյանը ցավալի լուր է հայտնում Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Նոր տարօրինակ երևույթ, որը նկատվել է կորոնավիրուսից ապաքինվածների մոտ․ որն է դա Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրը ցերեկով այլասերվածություն Օպերայի բակում՝ խոտերի մեջ Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը ՖՈՏՈ. Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» եղբոր տղան՝ «Հոպոպի Մայոն», Գորիսում Mercedes-ով ավտոմեքենաների ջարդ իրականացնելուց հետո դիմել է փախուստի
Ամենաընթերցված
Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն...
website by Sargssyan